Տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների մասին
PoliticalԱրդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ: Քննարկմանը մասնակցել են պետական այն մարմինների ներկայացուցիչները, ում կողմից նախագծերի շրջանառման ընթացքում ստացվել էին առաջարկություններ և դիտողություններ:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է հավաքագրելու համար բոլոր ներկայացված դիտարկումները, ինչպես նաև հաշվի առնելու նախագծի վերաբերյալ առարկություններն ու առաջարկությունները: