Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart First border post installed on Armenia-Azerbaijan border Suren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sector RA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg Fergus Ambassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in Washington Meeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special Representative Prime Minister Pashinyan receives Toivo Klaar Azerbaijan will ensure security in Karabakh with its own forces, CSTO Secretary General says Pashinyan sets up working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commission Netanyahu vows to fight possible U.S. sanctions on Israeli army units 

Հեռացող ՄԻՊ-ի գլխավոր «ձեռքբերումները». ում իրավունքներն էր պաշտպանում Քրիստինե Գրիգորյանը

Analytical

Վերջին օրերին զանգվային լրատվության միջոցներն ակտիվ քննարկում են ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հավանական հրաժարականի հարցը: Արդեն իսկ հաստատված տեղեկությունների համաձայն՝ նա պատրաստվում է լքել ՄԻՊ պաշտոնը և տեղափոխվել Բարձրագույն դատական խորհուրդ:  Ստացվում է, որ ՄԻՊ-ն այս պաշտոնում աշխատել է ուղիղ մեկ տարի՝ օր առ օր:

Քանի որ մեկ տարին յուրաքանչյուր պաշտոնյայի համար համարվում է հանրությանը հաշվետվություն ներկայացնելու ժամանակահատված, իսկ ՄԻՊ-ը դեռևս այդ գործին չի լծվել՝ դա կանենք իր փոխարեն: Ինչո՞վ է աչքի ընկել Քրիստինե Գրիգորյանը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:

Նախ և առաջ ՄԻՊ-ի ընտրվելը համընկավ մայրաքաղաքում և մի շարք մարզերում ծավալվող բողոքի ակցիաների հետ, որոնց ընթացքում հաճախ ականատես ենք լինում քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարմանը: Այս դրվագներով Քրիստինե Գրիգորյանը բարեհաճել է արձագանքել ընդամենը 2-3 անգամ, այն էլ այնքան բալանսավորված գնահատականներ տալով, որ լուրջ հարցեր են առաջանում, թե այդ դրվագներում ում շահերն է պաշտպանում ՄԻՊ-ը: Ոչ մի խոսք արցախցիների դեմ սանձահարված և հայտնի կենտրոններից ուղղորդվող ատելության քարոզի մասին, չենք խոսում այդ քարոզին հակազդելու մասին: Ոչ մի խոսք սահմանային իրավիճակի, ՀՀ սուվերեն տարածք ներխուժած և ՀՀ քաղաքացիների կյանքին սպառնացող ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին: Փոխարենը` Քրիստինե Գրիգորյանը հասցնում էր արտասահմանյան գործողում-վոյաժների մեկնել և այնտեղ կիսվել իր նախորդի ունեցած ձեռքբերումներով:

Արդեն նախկին ՄԻՊ-ի բուռն գործունեությունից կարող ենք առանձնացնել ակնհայտ ֆեյք օգտատերերի գրառումներին պարտաճանաչ արձագանքող և դրանց հիման վրա ուսումնասիրություններ իրականացնղ Քրիստինե Գրիգորյանը ջանասիրաբար արգելափակում է այն ռեալ օգտատերերին, ովքեր հանդգնում են հետաքրքրվել, թե ինչով է ընդհանրապես զբաղված ՀՀ հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող, սակայն՝ ֆեյքերի և իշխանությունների շահերը պաշտպանող ՄԻՊ-ը:

Սա հերթական ապացույցն է այն բանի, որ ՀՀ ՄԻՊ-ն իրականացնում է ոչ թե մարդկանց  իրավունքների պաշտպանությունը, այլ՝ իշխանության ու նրանց ֆեյքերի»

Սկանդալները, սակայն, այսքանով չավարտվեցին:  Հերթական սկանդալը վերաբերվում էր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի եւ նրա հոր՝ Սեւանի շուկայի տնօրեն Աղվան Գրիգորյանին: Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ՄԻՊ-ի հոր շուկայի աշխատողները ուղղորդված վերաբերմունք ցուցաբերում Իջեւան-Երեւան քայլերթի մասնակիցների նկատմամբ:

 Գրիգորյանը  այս ընթացքում գրառումներ է կատարել, որում անդրադարձել է հենց ատելության խոսքի դեմ ՀՀ իշխանությունների, ասել է թե իր պայքարին: Սակայն, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ Գրիգորյանը չի նկատել մի շարք ՔՊ-ական պաշտոնյաների կամ մերձիշխանական շրջանակների կողմից տարածվող ատելության խոսքին: Չի՞ նկատել, թե չի՞ ցանկացել նկատել: Դիցուք՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն իր մի գրառման մեջ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ընդդիմադիրների եւ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հասցեին:

Հայաստանյան պաշտոնյաների համար, կարծես թե, սովորական երևույթ է դարձել հակասել միմյանց, ավելին՝ հակասել իրենց իսկ նախկինում արած հայտարարություններին, պնդումներին: Այդ պաշտոնյաների թվին է դասվում նաև ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ով վերջին շրջանում աչքի էր ընկնում ոչ միայն գործընկերներին, այլ նաև ինքն իրեն հակասելով:

Դիցուք՝  Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 3-ին մամուլի ասուլիսին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը ուղեկցող ճանապարհային ոստիկանության մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։ Թեմայի վերաբերյալ «պարզաբանումներով» հանդես էր գալիս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որը ապրիլի 27-ին ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, թե երկրների ղեկավարների շարասյանը ուղեկցող մեքենաները վրաերթի դեպքում իրավունք չունեն կանգ առնելու չնախատեսված տեղում։ Չախոյանի այս պնդումները մայիսի 3-ին փաստացի հերքել էր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ պնդելով, որ որևէ արարողակարգ և կանոն նման բան չեն սահմանում։ «…Կոնկրետ դեպքում ցավալի է տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ: Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել»,- ասել էր Գրիգորյանը։

Սա էլ դեռ բավարար չէր՝ Քրիստինե Գրիգորյանն ու պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում: Բանն այն է, որ ՄԻՊ-ը հաստատել էր, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: ՊՆ-ն, ըստ էության, ընդունում է տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բայց ոչ թե այս տարվա մարտից, այլ նախորդ տարվա գարնանից: Բացի այդ, ՄԻՊ-ը շեշտում էր՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու առումով։ ՊՆ-ն հակառակն էր պնդում՝ հիմնավորելով, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկել Ներքին Հանդը, քանի որ նրանց դիրքերը 2 կիլոմետր հեռու են, բացի այդ, գյուղի եւ նրանց միջեւ մի քանի բարձունք կա։

2019-ին ՀՀ արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ի (Ստամբուլի կոնվենցիա) հարցով դիմել էր Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու համար: Պատճառն էլ այն էր, որ ըստ նախարարության՝ այդ կոնվենցիան կարող է հակասել հայկական ավանդական ընտանիքի կոնցեպտին։ Հիշեցնենք, որ այն ժամանակ փոխնախարար էր հենց Քրիստինե Գրիգորյանը: Զբաղեցնելով ՄԻՊ պաշտոնը՝ սակայն Գրիգորյանը, կարծես, մոռացել է հայկական ավանդական ընտանիքի կոնցեպտը։ Նա իր պաշտոնում առավելապես զբաղված էր ԼԳԲՏ համայնքի համար գրասենյակների բացմանը մասնակցելով:

Կարող ենք փաստել, որ մեկ տարվա գործունեության ընթացքում ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն աչքի է ընկել իշխանությունների հանդեպ իր լոյալությամբ և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները չնկատելու տալով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFirst border post installed on Armenia-Azerbaijan borderBaku agrees to meeting of foreign ministers of Armenia and Azerbaijan in KazakhstanMicrosoft makes Leonardo da Vinci's Mona Lisa rapiPhone 16 may get sensor surrogates instead of real buttonsNavigating the Future: Insights from AIM Congress 2024 with Dawood Al ShezawiUS cautions 'potential threat of sanctions' over Pakistan-Iran agreements. Samaa TVUK Great to provide unprecedented $617 million military aid package to UkraineSuren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sectorRA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg FergusExpert groups of countries on border of Armenia and Azerbaijan started process of determining coordinatesLilit Makunts discussed security situation in Armenia with participants of Rumsfeld's educational programBaghanis-Voskepar highway closed to ensure demining works in adjacent area: Ministry of Internal Affairs clarificationIn conversation with Zelensky, Biden expressed hope that Senate would approve $61 billion aid package for UkrainePentagon confirmed news of withdrawal of American troops from NigerNewspaper: 3 Armenia-Azerbaijan border delimitation options discussedAmbassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in WashingtonProtest staged outside office of EU Delegation to ArmeniaWe are satisfied with how security problems in region are solved with participation of Russia: Aliyev at meeting with PutinMeeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special RepresentativeEU ambassador visits Armenia nuclear plantNikol Pashinyan gives interview to British mediaCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUAE welcomes agreement between Armenia and AzerbaijanPrime Minister Pashinyan receives Toivo KlaarIran's president Raisi embarks on an official visit to PakistanDeclaring Shushi as the Youth Capital of OIC is falsification of history by Azerbaijan – Geghard SAFAzerbaijan will ensure security in Karabakh with its own forces, CSTO Secretary General saysAnother working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commission is formedPashinyan sets up working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commissionHuge battery, IP68/IP69K and MIL-STD-810H certifications: Ulefone will present the Armor Pad 3 Pro tabletGlobal military spending in 2023 surges amid war, rising tensions and insecurity – SIPRI reportArmenia parliament speaker paying working visit to SpainSituation remains tense in border area of Armenia’s Tavush ProvinceUkraine has announced destruction of a ship of Russian Navy in SevastopolPapua New Guinea leader takes offense after Biden implies his uncle was eaten by cannibals12 flights to, from Yerevan delayedNorway welcomes news on progress in Armenia-Azerbaijan border delimitation workVillagers continue blocking Kirants-Voskepar section of Armenia-Georgia motorwayWhatsApp will get new and useful featureNetanyahu vows to fight possible U.S. sanctions on Israeli army unitsOil Prices DownCeremony of lighting eternal flame of Arc de Triomphe in Paris in memory of victims of the Armenian GenocideUS State Department announced sanctions against Belarusian and Chinese companiesWashington is working towards establishing a ceasefire in Gaza Strip: BlinkenMass demonstrations not stopped in Georgia for several days now, dozens of arrests reportedBasically, for the first time, Armenia and Azerbaijan have resolved issue at table: Nikol PashinyanIran will not take any action if Israel refrains from large-scale attacks: Amir-AbdollahianFifty drones destroyed in sky of eight regions of Russia: Ministry of Defense of Russia
Most Popular