Ողջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը․ Միրզոյան
Արտաքին ՔաղաքականՈղջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը, Twitter–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։
«Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։
Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»,- իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հավանություն են տվել Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում կարգավորմանը նպաստող քաղաքացիական առաքելության ստեղծմանը Հայաստանում։
Առաքելության խնդիրն է լինելու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ վստահության բարձրացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծումը։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարվա համար։
Որոշմանն անդրադարձել է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ։