Ես պետք է ինքս ինձ հարցնեմ, թե արդյոք իսկապես դեռ ցանկանում եմ կրել այս շապիկը․ Ժիրուն՝ Ֆրանսիայի հավաքականի մասին
Սպորտ«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր կարիերան Ֆրանսիայի հավաքականում շարունակելու մասին։
«Առայժմ կշարունակեմ։ Ինձ վրա ազդել է այն փաստը, որ Ուգո Լյորիսը հեռացավ ազգային հավաքականից այսքան տարիներ միասին անցկացնելուց հետո։ Պետք է ինքս ինձ հարցնեմ, թե արդյոք դեռ իսկապես ցանկանում եմ հագնել կապույտ շապիկը:
Ամեն ինչ կարող է պատահել: Քանի դեռ ես չեմ հայտարարել հավաքականից հեռանալու մասին, ես հասանելի եմ հրավերների համար»,- ասել է Ժիրուն GFFN-ին:
Ժիրուն Ֆրանսիայի հավաքականում է 2011 թվականից։ Այս ընթացքում նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում և դարձել 50-ից ավելի գոլի հեղինակ։
2022 թվականին նա մասնակցել է աշխարհի առաջնությանը և դարձել մրցաշարի արծաթե մեդալակիր։
Դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին և դարձավ գավաթի նոր սեփականատերը։