Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը
Արտաքին Քաղաքական
Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։
«Սա շատ կարեւոր որոշում է, եւ Ֆրանսիան հաճույքով կմասնակցի այս եվրոպական առաքելությանը»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հավանություն են տվել Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում կարգավորմանը նպաստող քաղաքացիական առաքելության ստեղծմանը Հայաստանում։
Առաքելության խնդիրն է լինելու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ վստահության բարձրացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծումը։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարվա համար։
Որոշմանն անդրադարձել է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ։