Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ) Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) 

Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ

Արցախ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի մեկնաբանման կապակցությամբ.

«Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։

Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի և շրջափակման բացակայության ապացույց։ Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։

 

Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչև շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։

Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղևորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղևորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։

Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաև էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը և Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։

Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։

Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են և պետք է մերժվեն:

Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ամենադիտված