Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի գործունեությունն ու արդյունավետությունը. ինչպես են պաշտպանվում ՀՀ-ի և Արցախի շահերը

Analytical

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին, ով Արա Այվազյանի հեռանալուց հետո դիմում գրեց, որպեսզի ԱԳՆ աշխատակազմը չմեղադրի դավաճանության մեջ, ապա անմիջապես դիմումը հետ վերցրեց եւ շարունակեց աշխատել: Նա 2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղարն է եղել, 2007-2018թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2010-2018թթ.՝ ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների եւ կառույցների հետ համագործակցության վարչության պետ, 2018-2020թթ.՝ Բելառուսում ՀՀ դեսպան, 2020թ․՝ մեկ ամիս Մոլդովայում ՀՀ դեսպան, իսկ նոյեմբերի վերջից` արտգործնախարարի տեղակալ:

Ղազախստանում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Հայկական համայնքներ ներկայումս կան Աստանա, Ալմաթի, Կարագանդա, Ակտաու, Ակտոբե, Ուրալսկ, Պավլոդար, Պետրոպավլովսկ, ինչպես նաեւ Ղազախստանի այլ քաղաքներում: Ներկայումս Ղազախստանում բնակվում է, պաշտոնական տվյալներով, մոտավորապես 20-25 հազար հայ: Գործում է 14 ազգային մշակութային կենտրոն, ինչպես նաեւ 10 կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսանում է 300-400 աշակերտ: Ղազախստանի հայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին, այդ թվում` Ղազախստանի ժողովդրի ասամբլեայի աշխատանքներին: Այս առումով դեսպանության պաշտոնական լրահոսը այնքան էլ հարուստ չէ։ Հավատարմագրերը հանձնելուց հետո չկա գեթ մեկ հիշատակում, որ դեսպան Ղևոնդյանը հանդիպել կամ հանդիպումների շարք է անցկացրել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա չի մասնակցել նաև քիչ թե շատ խոշոր համայնքային միջոցառումներին:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Այս առումով դեսպան Ղևոնդյանի գործունեությունը փոքր ինչ ավելի արդյունավետ կարելի է գնահատել: Պաշտոնը ստանձնելուց հետո նա հանդիպումներ է ունեցել Ղազախստանի մահմեդականների հոգևոր վարչության (ՂՄՀՎ) նախագահ, Մեծ մուֆթի Նաուրիզբայ կաժի Տագանուլիի հետ: Նախորդ տարի հունիսի 30-ին Ղազախստանի հովվապետական շրջանի ղեկավարի նստավայրում կայացավ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Աստանայի և Ղազախստանի միտրոպոլիտ Ալեքսանդրի հետ:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Պաշտոնը ստանձնելուց հետո դեսպանը բավական քիչ թվով հանդիպումներ է ունեցել: 2022թ․ հունիսի 16-ին կայացավ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Մաժիլիսի /ստորին պալատ/ ագրարային հարցերով հանձնաժողովի քարտուղար Բերիկ Օսպանովի հետ։ Դրանից հետո կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Ա.Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ական Ռախմետուլլինի հետ: Դեսպանը նաև հանդիպումներ է ունեցել Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Ասկար Ումարովի հետ:

Հանրային դիվանագիտությունը ակնհայտորեն դեսպան Ղևոնդյանի ուժեղ կողմերից չէ: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջի դիտարկումը ցույց է տալիս, որ դեսպանատունը պասիվ է նաև այս հարթակում:  Թեև դեսպանի բուռն գործունեության մասին հիշատակումները բացակայում են, այստեղ կարելի է գտնել կառավարության այս կամ այն ծրագրի գովազդը: Փաստացի դեսպանատան պաշտոնական էջը օգտագործվում է ոչ նպատակային:

Նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի լայնածավալ ագրեսիայի օրերին թվում էր, թե ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրում հավատարմագրված դեսպանի թիվ մեկ խնդիրը պետք է լիներ խնդրո առարկա հարցը համայնքային կառույցների հետ համատեղ բարձրաձայնելը, ղազախ պաշտոնյաների հետ հանդիպումների կազմակերպումը և հայկական շահերի լոբբինգը: Սակայն, արի ու տես, որ չկա գեթ մեկ հիշատակում, որ դեսպան Ղևոնդյանը այդ օրերին զբաղված է եղել վերը նշված քայլերը ի կատար ածելով: Ադրբեջանական ագրեսիայի օրերին դեսպանը զբաղված էր Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարի Դաուրեն Աբաևի հետ հանդիպելով: Նույնը կարող ենք ասել նաև մեկ ամսից ավել տևող Լաչինի միջանցքի շրջապատման մասով։ Ղազախստանում ՀՀ դեսպանատունը որևէ կերպ չի արձագանքել արցախահայերի իրավունքների կոպտագույն ոտնահարման այս դրվագին, կարծես ոչինչ էլ չի եղել: Հաշվի առնելով, որ Ղազախստանը համարվում է դաշնակից երկիր՝ առնվազն ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով, և այն հանգամանքը, որ այստեղ առկա են բավական կուռ համայնքային կառույցներ՝ կարելի էր ակնկալել, որ դեսպանատունը՝ ի դեմս Արմեն Ղևոնդյանի, շատ ավելի ակտիվ առաջ կմղեր հայկական երկու պետությունների շահերը, հատկապես, որ Ղազախստանում վերջին տարիներին ակտիվացել է ադրբեջանական լոբբին և վերջինիս հակազդելու համար լուրջ քայլեր են անհրաժեշտ, քայլեր, որոնք դեսպանի պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ ականատես չենք եղել:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP
Most Popular