ՏՀԿ-ն հավանություն է տվել այպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած քայլերին
Արտաքին ՔաղաքականՀունվարի 24-ին Տաշքենդում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 26-րդ նիստը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նիստի ընթացքում հայտարարել է, թե իբր այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» առանձնահատուկ նշանակություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների միջև համագործակցության զարգացման համար։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր գործընկերներին նաև տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանի մասին։
Նիստի ավարտին որպես ամփոփիչ փաստաթուղթ ընդունվել է Տաշքենդի կոմյունիկեն, որում հավանություն է տրվել այպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ նախաձեռնված քայլերին։ Փաստաթղթում նշվում է, թե Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման և ինքնիշխանության հարգման հիման վրա։
ՏՀԿ-ն տարածաշրջանային միջպետական տնտեսական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1985 թ.։ Դրա անդամ են Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: