«Ալաշկերտի» կազմը համալրել է Կարեն Նալբանդյանը
Sport
«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայկական ծագումով ռուսական «Վիստա» ակումբում, «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի Գավաթակիր, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել «Նոայից»։
««Ալաշկերտ» տեղափոխությանը նպաստեցին ակումբի բարձր ամբիցիաները և Վահե Գևորգյանի գործոնը:
Թիմում բոլոր դիրքերում մեծ մրցակցություն կա, բայց հենց առողջ մրցակցության պայմաններում է հնարավոր աճ գրանցել: Պատրաստ եմ ներդնել բոլոր ուժերս»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Նալբանդյանը:
Հեռանկարային ֆուտբոլիստը ներկայացրել է նաև Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականները։