Հայրը փրկել է դուստրերին ու կորցրել ոտքերը (լուսանկարներ)
ФотографииԱՄՆ-ի բնակիչ Դեյվ Միլնը ձյուն մաքրող մեքենայի անիվների տակ մահից փրկել է երկու դուստրերին և կորցրել ոտքերը։ Այս մասին հայտնում է People-ը։
Տղամարդը կնոջ՝ Քլերի, մեկամյա դստեր՝ Աննայի և երեք տարեկան Այլայի հետ միասին գնացել է Կալիֆորնիայի Մամոնտ Լեյքսի լեռնադահուկային հանգստավայր։ Դեյվը երեխաներին սովորեցնում էր դահուկ վարել, երբ նրանք հանկարծակի բախվեցին սուր սայրերով ձյուն մաքրող մեքենային:
Տղամարդն արագ արձագանքել է և մարմնով ծածկել դուստրերին, իսկ իրեն քաշել է մեքենան։ Չնայած երեխաներին փրկելու հոր փորձերին՝ Այլայան ծանր վիրավորվել է։ Քլերն անմիջապես օգնություն է կանչել, իսկ փրկարարները տուժած աղջկան հոսպիտալացրել են։ Դեյվը, խրված ձյուն մաքրող մեքենայի մեջ, ստիպված է եղել մոտ մեկ ժամ սպասել, մինչև փրկարարներին հաջողվի դուրս բերել իրեն:
Տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Լուրջ վնասվածքների պատճառով բժիշկները ստիպված են եղել անդամահատել տղամարդու ձախ ոտքը ծնկից վերեւ, իսկ աջը՝ ծնկից ներքեւ։ Ընտանիքի ընկեր Ցեն Բոգանի խոսքերով, Դեյվը 10-ից ավելի վիրահատություն է տարել և դեռ պետք է ենթարկվի:
Չնայած տրավմային և կորստին, ընտանիքը պահպանում է դրական վերաբերմունքը: Այլան ապաքինվում է և, թեև դեռ հաշմանդամի սայլակով է, աստիճանաբար վերադառնում է իր հին կյանքին և ավելի շատ է ժպտում։ «Դեյվը չի կորցրել իր սև հումորի զգացումն ու սուր միտքը: Նա ցույց տվեց աներևակայելի ուժ և տոկունություն»,- ասում է ընտանիքի ընկերը: