Implications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: Stano Armenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days already Azerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: Kirakosyan By destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage Watch G7 to discuss Israel attack on Iran PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issues Must not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna Eshoo Armenia and Saudi Arabia Foreign Ministers meet in Riyadh Discussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛ Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position 

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից․ Արարատ Միրզոյան

Foreign

Հունվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․

«Պարոն նախագահ,

Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ձևաչափով քննարկում անցկացնելու մեր խնդրանքը բավարարելու համար:

Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,

Կցանկանայի խոսքս շարունակել Եվրոպական խորհրդանանին ընդհանրապես, և ձեզանից յուրաքանչյուրին անհատապես երախտիքի անկեղծ խոսքեր հղելով՝ իմ երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ հստակ դիրքորոշումներ արտահայտելու համար:

Հայ ռազմագերիների խնդրի, մշակութային ժառանգության ոչնչացման և վերջերս Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ վերջին երկու տարիների ընթացքում հրատապ քննարկումներն ու հայտարարությունների ընդունումը հանդիսանում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերներին համարժեք և օբյեկտիվ արձագանք՝ մարտահրավերներ, որոնք շարունակում են սպառնալ մեր տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Բոլոր այս մարտահրավերները գերազանց կերպով ամփոփվել են 2022 թվականի Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության զեկույցում, ինչի համար կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն Մքալիսթեր և Եվրախորհրդարանի բոլոր այն անդամների, ովքեր աշխատել են այս զեկույցի վրա և նպաստել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ մեր տարածաշրջանում իրավիճակն օբյեկտիվորեն արտացոլող հատվածների ներառման համար:

Անշուշտ, ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ հիշյալ մարդասիրական խնդիրների լուծմանը: Ձեր ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Հուսով եմ, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում: Ես իրապես հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանի օրինակով եվրոպական մյուս կառույցները ևս Հարավային Կովկասին վերաբերող հարցերում կդրսևորեն բավարար համարձակություն և արդարություն:

Եվրոպական միության, ներառյալ իր օրենսդիր մարմնի հաստատուն և հստակ ուղերձներն իսկապես կարևոր են: Նախ՝ ԵՄ շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացման և բարեփոխումների մեր օրակարգին աջակցելու գործում, և երկրորդը, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերության շրջանակը՝ հիմնվելով Եվրոպական միության՝ մեր տարածաշրջանում կայունությանը նպաստելու հանձնառության վրա։

Մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության: Մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու նպատակով մենք իրականացրել ենք բարեփոխումներ՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։ Ես շատ բան ունեմ ասելու ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում Հայաստանի ձեռքբերումների մասին, սակայն այսօր չեմ մանրամասնի ժամանակի սղության պատճառով։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների հետագա աջակցությունը:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի կայունության գործում ԵՄ արժեքավոր ներդրմանը, ես կցանկանայի ողջունել ԵՄ խորհրդի կողմից նախօրեին կայացված որոշումը Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ։ Ուզում եմ ընդգծել, որ այս առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց: Հստակ մարդիկ, հստակ դպրոցներ, հստակ տներ։

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստանալով խաղաղության օրակարգն առաջ մղելու մեր քաղաքացիների քվեն, ինչպես նաև ունենալով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ բարեխղճորեն ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով. առաջինը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագիր։ Այս առումով, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա։

Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։

Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև՝ փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, որ այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։

Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։

Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը։

Ընդհանրացնելով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում։

Մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը։ Հակառակ դրան, Ադրբեջանը սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։

Հասկանալի է նաև, որ մինչ այժմ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ևս մեկ անգամ ապացուցեցին միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման համար:

Հարգելի գործընկերներ,

Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ, Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհի արգելափակման պատճառով։ Անցած շաբաթ հրատապ քննարկում գումարելով և «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևն ընդունելով՝ դուք քաջատեղյակ եք իրավիճակին:

Մի հանգամանք կա, որը կցանկանայի ընդգծել. սա առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ և համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։

Քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: Ինչպես անցյալ շաբաթ նշվեց Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը հրամայական է:

Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»:

Ելույթից հետո ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանել է Եվրախորհրդարանի անդամների հարցերին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Central Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsImplications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: StanoAliyev to leave for Moscow on April 22 to discuss regional issues with PutinFor the first time there will be a delimited state border between Armenia and Azerbaijan, in the section of the four villages. Prime Minister's office4.5-magnitude earthquake hits TurkeyBlinken says G7 is "committed to de-escalating tensions" and holding Iran to accountGoogle fires 28 employees who protested against company's cooperation with IsraelArmenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days alreadyWe have no plan B: Kuleba on new aid package for Ukraine in CongressArmenian victims group asks International Criminal Court to investigate genocide claimAzerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: KirakosyanLavrov: We consider Armenia an ally until nowBy destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage WatchAt 60th Venice International Art Biennale, Armenia presents itself with Echo multimedia projectG7 to discuss Israel attack on IranEU takes note of Russian peacekeepers’ withdrawal from KarabakhDraft resolution on Palestine rejected at UN Security CouncilIndia starts voting in world's largest electionUS embassy in Israel restricts employees’ movement after strike against IranIran cities not attacked by foreign country, Iranian media reportNewspaper: Armenia authorities avoid meeting with Karabakh authorities in exilePentagon does not comment on Israel attack on IranArmenia premier receives OSCE Minsk Group French Co-ChairIslamic Revolutionary Guards Corps general: Iran did not use modern missiles when attacking IsraelSenator Bob Menendez regrets that US government was not more forceful against Azerbaijan's ethnic cleansing of KarabakhHuawei presents 4 smartphones at once: What features do they have?PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issuesDocument published in the Azerbaijani media about the Brussels meeting is fake - Armenian Foreign MinistryCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Lufthansa extends Tehran and Beirut flight suspensionsCongressman Pallone urges USA to provide military assistance to ArmeniaIran oil exports hit six-year high as West considers tougher sanctionsRussia MFA spox: The West sees Armenia as a tool to play with, then will abandon itJoint Russia-Turkey monitoring center in Karabakh to be closed, media reportGRECO calls on Armenia for stronger oversight and accountability in top executive functions, the policeMust not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna EshooArmenia and Saudi Arabia Foreign Ministers meet in RiyadhEuropean Commission to earmark €15M assistance to ArmeniaIndonesian volcano eruption forces evacuations, airport closureCongressman Brad Sherman: US aid to Armenians displaced from Karabakh should be increasedGigi Hadid shares behind-the-scenes footage from latest Victoria's Secret campaignWe remain deeply concerned that this draft legislation, if enacted, could stigmatize civil society organizations, Patel refers to Georgian controversial billSouth Korea to provide USD 200 million in humanitarian aid to Ukraine this yearUS State Department: Karabakh events are example of how Russia is not trustworthy allyDubai: chaos at world’s second-busiest airport as UAE and Oman reel from deadly stormsArmenia PM in Berkaber village: We see the risks, but the way to manage them is to move forwardDiscussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministries
Most Popular