ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է կատարել Բագրատաշենի մաքսակետ
PoliticalՌուստամ Բադասյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով:
Կոմիտեի ղեկավարը և ԱԺ պատգամավորները շրջել են Բագրատաշենի անցակետի տարածքով, ծանոթացել են մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը: