«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի Ուկրաինայում պաշտոնյաներին թույլ են տվել այցելել արտասահմանում գտնվող իրենց երեխաներին Քոնոր Մաքգրեգորը կվերադառնա UFC և կհանդիպի Մայքլ Չենդլերի հետ Հունգարիան Եվրախորհրդարանին մեղադրել է ուկրաինական հակամարտության սրման մեջ ԱՄՆ-ն խոցել է չինական «հետախուզական օդապարիկը» (լտեսանյութ) ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան. News.am Ջոնսոնն ու Թրասը պատրաստվում են վերադառնալ քաղաքականություն․ Times ԱՄՆ-ն փակել է օդային տարածքի մի մասը «լրտեսական օդապարիկի» պատճառով ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Արտակարգ դեպք` Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում 

«Արարողակարգային դեսպանը». ինչով է աչքի ընկել Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների աշխատանքն ու ծավալած գործունեությունը` այսօր կանդրադառնանք Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանին:

Վերջինս աշխատանքային գործունեությունը սկսել է 1981թ. Հայաստանի պետական պատմության արխիվում, ապա 1984թ. շարունակել Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում: 1995-1997թթ. նա եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ԼՂ հակամարտության կարգավորման ՀՀ բանակցային խմբի անդամ: 1996-1999թթ. հանդես է եկել որպես Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի և Վիեննա Փաստաթղթի արդիականացման ՀՀ բանակցող: 1994-2000թթ. աշխատելով արտերկրում` հանդիսացել է ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցչի տեղակալ, իսկ 1997-1998թթ. նաև Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ գործերի հավատարմատար: 2004-2010թթ., նա եղել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության Առաքելության ղեկավարը: Միաժամանակ, համատեղել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնավարումը:  2018թ․ նոյեմբերի 13-ի հրամանագրով նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և 2019թ․ հունվարի 9-ին, հանձնելով հավատարմագրերը Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդային, սկսել է իր պաշտոնավարումը։ 

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։  2009թ. օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Լեհաստանի հայկական կազմակերպությունների համագումարը, որի արդյունքում  գրանցվել է «Լեհահայերի համագումար» համայնքային կազմակերպություն: Նախագահը` Կարեն Հովսեփյան:  Լեհաստանում առկա են  հինգ հայկական կիրարնօրյա դպրոցներ: Վարշավայում գործում է հայ լեհական կրթական կենտրոնը, Կրակովում` հայ մշակութային ընկերությանը կից հայկական դպրոցը, Լոձում` հայերի միությանը կից հայկական դպրոցը, Գդանսկում` հայ համայնքային միությանը կից դպրոցը և Վրոցլավում` լեհահայության մշակութային ընկերությանը կից  հայոց լեզվի դասընթացները: Ի՞նչ աշխատանք է տանում համայնքի հետ դեսպանը: Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք,, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը հանդիպումներ չի անցկացրել տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ, առնվազն այդ մասին չկա որևէ պաշտոնական հիշատակում, ինչը, մեղմ ասած, զարմանալի է՝ հաշվի առնելով, որ երկրում առկա է բավական կուռ համայնք և պետք  է որ պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում այդ համայնքի հետ ճիշտ կոմունիկացիա կառուցվեր: Փոխարենը՝ հայ համայնքային կառույցները շատ ակտիվ են դեսպանատան պաշտոնական ֆեսյբուքյան էջի մեկնաբանությունների բաժնում և նույնիսկ հակադարձում են փաստարկներին, որ 30 տարի շարունակ դեսպանատունը ոչինչ չի արել և միայն հեղափոխությունից հետո է սկսել ակտիվ աշխատանքը:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ Հայ կաթոլիկական եկեղեցու թեմը, որի կենտրոնը պատմականորեն գտնվում էր Գալիցիայում, ներկայումս ունի երկու կենտրոն` Գդանսկում և Գլիվիցեում: Շվեդիա արտագաղթած լեհահայերի մի մասը հիմնադրել է այս երկրում ևս մեկ կենտրոն նաև քաղաքական կյանքում։ Ուսումնասիրվող ժամանակահատվածում դեսպան Մկրտչյանը որևէ հանդիպում չի ունեցել Լեհաստանում գործող հայ եկեղեցու թեմերի առաջնորդների հետ: Ընդամենը մեկ դրվագ կարելի է առանձնացնել, երբ ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ հայ համայնքի, համայնքային կառույցների և լեհ հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս մասով դեսպան Մկրտչյանը փոքր-ինչ ավելի ակտիվ է գտնվել: Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած առանցքային հանդիպումներից կարելի է առանձնացնել հանդիպումը Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ՝ Սենատի նորընտիր մարշալեկ Թոմաշ Գրոձկիի հետ, Լեհաստանի Հանրապետության Սեյմի նախագահ (մարշալեկ) Էլժբիետա Վիտեկի (Elżbieta Witek) հետ և թերևս այսքանը: Մյուս բոլոր հանդիպումները հիմնականում կրում էին արարողակարգային բնույթ:

Հանրային դիվանագիտությունը, ըստ էության, լուրջ գործիքակազմ է, որը կարող էր կիրառել դեսպանը՝ հայկական երկու պետությունների շահերը առաջ մղելու նպատակով: Սակայն, դիտարկվող ժամանակահատվածում Մկրտչյանը տվել է ընդամենը երեք հարցազրույց, որոնցից մեկը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում գերակշռում են ՀՀ ԱԳՆ տարածած ռելիզները, և կարելի է փաստել, որ դիցուք՝ Արարատ Միրզոյանի գործունեության մասին շատ ավելին կարելի է իմանալ դեսպանատան պաշտոնական էջից, քան դեսպանի: 

Ինչ վերաբերվում է 44-օրյա պատերազմի ընթացքում, 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին դեսպանատան կողմից ծավալած գործունեությանը, ապա պետք է փաստենք, որ հրապարակային գործունեությունը սահմանափակվել է ադրբեջանցիների վայրագությունների լուսանկարները տարածելով: Այդ օրերին դեսպանը որևէ հանդիպում չի ունեցել ոչ համայնքային կառույցների, ոչ էլ լեհական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների հետ. մինչդեռ դեսպանը շարքային օգտատեր չէր և պարտավոր էր սահմռկեցուցիչ ապացույցները հանրայնացնելուց զատ նաև իրեն վստահված խողովակներով աշխատանք տանել, որպեսզի լեհական կողմից հստակ գնահատականներ հնչեն տեղի ունեցող վայրագություններին և ռազմական հանցագործություններին: Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին դեսպանատունը փոքր-ինչ ակտիվացել է: Դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ընդամենը երկու հարցազրույցներով, որոնցում բարձրացրել է միջանցքի փակ լինելու խնդիրը և դրա հետևանքները:

Միևնույն ժամանակ, չկա որևէ տեղեկություն առ այն, որ դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է անցկացրել հայկական համայնքի կառույցների կամ լեհ պաշտոնյաների հետ: Փոխարենը՝ նա կրկին արարողակարգային հանդիպումների կիզակետում է: Դիցուք՝ նա մասնակցել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից դիվանագիտական կորպուսի համար տրված ամանորյա ընդունելությանը։

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի Ուկրաինայում պաշտոնյաներին թույլ են տվել այցելել արտասահմանում գտնվող իրենց երեխաներին Քոնոր Մաքգրեգորը կվերադառնա UFC և կհանդիպի Մայքլ Չենդլերի հետՀունգարիան Եվրախորհրդարանին մեղադրել է ուկրաինական հակամարտության սրման մեջԱՄՆ-ն խոցել է չինական «հետախուզական օդապարիկը» (լտեսանյութ)ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան. News.am Ջոնսոնն ու Թրասը պատրաստվում են վերադառնալ քաղաքականություն․ TimesԱՄՆ-ն փակել է օդային տարածքի մի մասը «լրտեսական օդապարիկի» պատճառովՌԴ ՊՆ-ի հայտարարությունը«Մեկ տարի առանց քեզ ու ամեն վայրկյան քեզ հետ…»․ Մանե Գրիգորյան (լուսանկար)Արտակարգ դեպք` Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում Վանաձորում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի Սեքսապաթոլոգը ցրել է ձեռնաշարժության մասին տարածված առասպելներըԱրցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց Ինքնասպանության փորձեր և բռնաբարություն 13 տարեկանում. Արմի Համերն անկեղծ հարցազրույց է տվել սեքս-սկանդալից հետոՀայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱՄՆ-ն «կհոգա» չինական օդապարիկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ԲայդենԱրցախի թեմում այսօր նշվեց Ս. Սարգսի տոնը, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ (լուսանկարներ) Սեռական ախորժակի նվազումը կարող է վկայել հոգեբանական խնդիրների առկայության մասինՄակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը Հողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ․ Սերժ Սարգսյան Ահաբեկիչները խոչընդոտներ են ստեղծում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար․ ՉավուշօղլուՄիայն վրդովմունք հայտնելը բավարար չէ․ ագրեսորները քաջալերվում են. Հունաստանում ՀՀ դեսպան Արթուր Միրանյանը միացավ «Ալաշկերտին», 27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է փետրվարին Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական խորհրդակցությունների անցկացման մասին«Խնդրում եմ, ներես ինձ ամեն ինչի համար»․ Աննա Հակոբյան (լուսաանկար)Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՏԿԵ նախարարն ու փոխնախարարներըՍարյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է Զախարովան «ֆրանսիական դրամա» է անվանել Մակրոնի զանգերը Պուտինին Սյուզի Մելիքյանին ամուսնության առաջարկ են արել 27-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով թմրանյութ է վաճառել, նրա մոտ գտել են իրացման ենթակա մոտ 200 փաթեթ Ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով Բժիշկը բացատրել է, թե որ դեպքերում է տղամարդուն հակացուցված ինտիմ հատվածում մազահեռացումըԻնչ գործունեությամբ է աչքի ընկել Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ ՀովակիմյանըՌոնալդուի հարսնացուն կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայի պարկեշտության օրենքը խախտելու համարՍարյան փողոցում տուն է այրվում (տեսանյութ)Սյունիքում 45-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա վիրավոր Քեյթ Միդլթոնն արխիվային հուզիչ լուսանկար է ցուցադրել հոր հետԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի մեղադրանքներին«Մալաթիա» տոնավաճառը չի բացվել, բայց դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ տեսչական մարմնի․ «Փաստինֆո» ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատոր «Գահերի խաղը» սերիալի աստղերը սպասում են իրենց երկրորդ երեխայինՀայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահի ուղերձը Թուրքիան Ռուսաստանին է վաճառել ամերիկյան ապրանքներ, որոնք օգտագործվում են ՌԴ ԶՈւ-ի կողմից․ WSJՓարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 21 կենդանու դիՍիլվեստր Ստալոնեն համաձայնել է իր ընտանիքի մասին ռեալիթի շոու նկարահանելԱնջելինա Ջոլին չի կարողացել զսպել արցունքները Իրաք կատարած այցի ժամանակՍպասվում է ձյուն և մառախուղ
Ամենադիտված