Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» 

Օլիգարխները նվազեցնում են հարկերը. ում վրա է ընկնում հարկային ողջ բեռը Նոր Հայաստանում

Վերլուծական

 ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 143.93 մլրդ դրամ. 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 132.31%-ով կամ 81.97 մլրդ դրամով։ 2021թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունն առաջինն էր։

Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 52.27 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +4.45 մլրդ կամ +9.30%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը երկրորդն էր։

Երրորդ տեղում է «Գրանդ Տոբակո»-ն՝ 45.04 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +2.88 մլրդ կամ 6.83%։ 2021թ հունվար-դեկտեմբերին նախարարությունը երրորդն էր։

Չորրորդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որը պետբյուջե է վճարել 27.44 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.19 մլրդ դրամով կամ 35.52%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 6-րդն էր։

Հինգերորդ տեղում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը («Գեոպրոմայնինգ Գոլդ»), որը պետբյուջե է վճարել 19.59 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.25 մլրդ դրամով կամ 6.00%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 4-րդն էր։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 6-րդ տեղում է՝ 18.14 մլրդ դրամ՝ +5.25 մլրդ դրամ կամ +40.71%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 11-րդ հորիզոնականում էր։

«Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը 7-րդ տեղում է ՝ 17.57 մլրդ դրամով և արձանագրած 13.14 մլրդ կամ 296.91% աճով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 40-րդն էր։

«Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 16.99 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում` 3.727 մլրդ դրամով կամ 28.09%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը 10-րդն էր։

«Սի-Փի-Էս Էներջի Գրուպ»-ը 9-րդն է՝ 16.987 մլրդ դրամ՝ -1.15 մլրդ դրամ կամ -6.35%։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։ Նախկինում վառելիքի ներմուծման ու իրացման շուկայում գործունեություն են իրականացրել նաև «Սիթի Պետրոլ Գրուպ», «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ները և այլ ընկերություններ, որոնք փոխկապակցված են CPS-ին: «Սիփիէս օիլ»-ի 100% սեփականատերն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է, սակայն մամուլի տեղեկություններով՝ CPS ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը վառելիքի շուկայում հայտնի խաղացող Աշոտ Սալազարյանն է: Նրան է պատկանում «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի 100%-ը: «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ն ու «Սիփիէս օիլ»-ը գրանցված են Երևանի կենտրոնում գտնվող նույն հասցեում։

«ՄՏՍ Հայաստան»-ը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 15.95 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 230.64 մլն դրամով կամ 1.47%-ով։ 2021թ հունվար-դեկտեմբերին ընկերությունն 8-րդն էր։

«Ֆլեշ»-ը 11-րդ հորիզոնականում ՝ 15,889,603 դրամով: 2021-ին այս ընկերությունը զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը՝ 15,482,097 դրամ վճարած հարկերով:

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգ»-ը 12-րդն է՝ 13,661,091 դրամով, 2021-ին «Ալեքս Հոլդինգ»-ի վճարած հարկերը կազմել են 10,529,642 դրամ:

Հարություն Փամբուկյանին պատկանող «Մաքս Օիլ»-ը 15-րդն է՝ 11,977,171 դրամով, 2021-ին այն զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը՝ 9,659,592 դրամով:

«Ջերմուկ Գրուպ»-ը որը պատկանում է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին 121-րդն է՝ 2,209,046 դրամ վճարած հարկերով:

«Գյումրի» գարեջուրը, որը պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Բալասանյանների ընտանիքին, 2021 -ին 114-րդն էր` վճարած 1,613,204  դրամ հարկով: 2022-ին այն զբաղեցնում էր 135-րդ հորիզոնականը վճարած 1,945,909 դրամ հարկով:

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 373,91 մլրդ դրամ հարկ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 97.95 մլրդ դրամով կամ 35.49%-ով: Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 842,5 մլրդ դրամ է, ինչը 177.17 մլրդ դրամով կամ 26.63%-ով ավել է 2021թ. համադրելի ցուցանիշից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,490.11 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 361.48 մլրդ դրամով կամ 32.03%-ով։ 1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 25.09%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 56.54%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 24/01/23 դրությամբ՝ 396.4 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 943.26 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 2,125,37 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 3,759.12 մլն դոլար։ Ակնհայտ է, որ օլիգարխները շարունակում են նվազեցնել վճարած հարկերը, մինչդեռ կառավարության  նիստերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հպարտանում է հավաքագրված հարկերի ռեկորդային աճով, մնում է փաստել, որ այդ հարկերի հիմնական բեռն ընկնում է ոչ թե հայտնի օլիգարխների, այլ ՓՄՁ-ի ուսերին՝ էլ ավելի մեծ  հարված հասցնելով ոլորտին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Ամենադիտված