«Ուրարտուի» բրազիլացի նորեկը
SportԵրեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Ռաֆայել դա Սիլվայի հետ։
30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինո», «Սեարա», «Վիկտորիա» և «Բոտաֆոգո» ֆուտբոլային ակումբներում։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Ուրարտուն» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։