ԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Պետական պաշտոնյայի տեսադաշտից դուրս մնացող խնդիրները ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն․ ԱՀ պետնախարար Ֆրանսիան չի խոսում, նա գործում է․ Ֆրանսիայի ԱԳ նախարար Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատար Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ. մանրամասներ միջադեպից. ՀԺ Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան Շոյգուն ու Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուն Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել 

ՀՀ ՊՎԾ-ն 2022 թվականին նախաձեռնել է 77 քրեական վարույթ

Իրավունք

2022 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա կազմակերպություններում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և լուծելու համար։

Հարկ է նկատել, որ 2022 թվականին, ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով նախաձեռնվել է 77 քրեական վարույթ, որից 33-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

Գնումների ընթացակարգերի խտրականության կանխարգելման նպատակով ՊՎԾ Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունն իրականացրել է 3100 գնման ընթացակարգի վերլուծություն, որի շրջանակում պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող 168 գնման գործընթացի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն: Դրանց արդյունքում, 162 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն, 3 դեպքով գնման ընթացակարգը չեղյալ է հայտարարվել, 1 դեպքով հիմնավորվել է նշված տեխնիկական բնութագրի համապատասխանությունը պատվիրատուի կարիքին և 2 դեպքով ժամկետների հետ կապված առկա չի եղել հնարավորություն փոփոխություն կատարելու, սակայն պատվիրատուի կողմից հրապարակվել է լրացուցիչ պարզաբանում:

Գնման ընթացակարգի 25 վերլուծական տեղեկանքով արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում:

Մասնավորապես, ընթացքի մեջ է մոտ 80 վերահսկողական գործընթաց։

Վերահսկողական գործողություններ են իրականացվում Առողջապահության նախարարությունում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում, Պաշտպանության նախարարությունում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, նաև հանդիպակաց ուսումնասիրություն է իրականացվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմանններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մի շարք խոշորագույն բժշկական հաստատություններում («Նորք Մարաշ» ԲԿ, Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն), մարզպետարանններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, «Ջրառ», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Հայփոստ», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Ծառայությունը գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:

Նկատենք, որ քաղաքացիներից ստացվել է 407 դիմում։ Քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականին նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Պետական պաշտոնյայի տեսադաշտից դուրս մնացող խնդիրները ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն․ ԱՀ պետնախարար ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը չի խուսափում դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում․ Տիգրան Աբրահամյան Ֆրանսիան չի խոսում, նա գործում է․ Ֆրանսիայի ԱԳ նախարարԳոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատար «Արևագույն տրամադրություն»․ Սաթենիկ Հազարյանը՝ գրավիչ կերպարում (լուսանկարներ)Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ. մանրամասներ միջադեպից. ՀԺՖրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան Շոյգուն ու Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակըԲրազիլիայում վեց մետրանոց օձը ոչխար է կուլ տվել (տեսանյութ)Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելունՀրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ուշագրավ գնումները. ինչի՞ վրա են ուղղվել պետբյուջեի գումարներըԱլիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել․ Վարդան Ոսկանյան Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԵթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համարԽոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Քրիս Բրաունը պար է կատարել երկրպագուհու համար և փչացրել նրա հարաբերությունները սիրելիի հետԵրասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Ինչ ունեցվածք են հայտարարագրել Դիլիջանի ավագանու ՔՊ-ական անդամներըԼուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասինՄեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան Աննա Հակոբյանը հանդիպել է Բարսեղ Թումանյանի և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենի հետ Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ GuardianՔննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկն այժմ ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներումՄակրոնը հայտարարել է, որ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել Էրդողանի հակառակորդ ՔըլըչդարօղլունՄիրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային վիճակի զարգացումները Կգնաք ու ձեր էժանագին զեղծարարությունները կանեք ձեր գյուղական մեյդաններում․ Արտակ ԲեգլարյանԱզգային փոքրամասնությունների մեր հարգելի քույրերը և եղբայրները չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա. ՓաշինյանԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն անհանգստացած է Արցախում առաջացող հումանիտար ճգնաժամովՃապոնիան Ուկրաինային 470 մլն դոլար անհատույց օգնություն կտրամադրի Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը. ԱՆ-ն պարզաբանում է Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից. 24News.am Սոլովյովի հյուրը ուղիղ եթերում ուշագնաց է եղել (տեսանյութ)Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի օդանավակայանը Քանդել ենք կառուցելու նպատակով․ Սանոսյանը՝ փողոցները քանդելու ու տարիներով չնորոգելու մասին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն 5 քասախցիներ կանգնեցրել են «Մերսեդես»-ը և ծեծել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն
Ամենադիտված