Երևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին, կան վիրավորներ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ ԱԱԾ-ն վտանգավոր հայտարարություն է արել Աստղագուշակ՝ մարտի 31-ի համար Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում, «Մեղրու սար» մառախուղ է Պահք. օր 40. Օրվա խորհուրդ Աճուրդ՝ հարուստների համար․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 15 «Հրապարակ». Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը «Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները «Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում 

«Հրապարակ». «Ամենամեծ թերությունը պրոֆեսիոնալ մարդկանց բացակայությունն է կառավարությունում»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

2 տարի Տավուշի մարզպետ, իսկ արտահերթ ընտրություններից հետո 4 ամիս բարձր- տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած Հայկ Չոբանյանն այսօր իր հարազատ IT ոլորտում է։ Նա անցյալ տարի ընտրվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն ու երեկ ամփոփում էր Հայաստանում եւ Արցախում իրականացրած ծրագրերը։

Ասուլիսից հետո Չոբանյանին նախ հարցրինք՝ ինչպե՞ս է տեսնում Արցախում ծրագրերի իրականացման շարունակությունը։ «Արցախում մեր ծրագրերը նույնն են, ինչ որ Հայաստանում, եւ մենք դա չենք առանձնացնում ընդհանրապես։ Առանձնացնում ենք սթրեսի տեսանկյունից։ Մեզ համար շատ ավելի առաջնային է Արցախում ցանկացած ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները եւ ռազմավարական, անվտանգային, տնտեսական տեսանկյունից եւ ոչ միայն։ Եվ 2023 թ․ մենք հնարավոր առավելագույն ծրագրեր ենք իրականացնելու Արցախում»,- ասաց նա։

- Արցախն ի՞նչ եք համարում, ինչպիսի՞ տարածք է այն Ձեզ համար։

- Արցախը Հայաստանի մաս է։ Դրա համար եմ ասում՝ մենք որեւէ տարբերություն չենք դնում Արցախի եւ Հայաստանի միջեւ։

- Արցախը Հայաստան է, եւ վերջ` ա՞յդ իմաստով նկատի ունեք։

- Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ, ու դա հնչել է, հնչում է եւ պիտի հնչի։ Դա հնչել է Լեոնիդ Ազգալդյանի կողմից։

- Բայց Նիկոլ Փաշինյանն էլ 2019-ին Արցախում նույնը հայտարարեց, իսկ այսօր արդեն ինքն է հրաժարվում իր հայտարարածից։

- Ես համարում եմ, որ Արցախը Հայաստան է, եւ դրա համար ասում եմ, որ մեր ծրագրերում Արցախն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում` այնքանով, որ մենք շատ ավելի խիստ ենք մոտենալու այդ ծրագրերին, որոնք իրականացնելու ենք Արցախում։

- Իսկ եթե Հայաստանի կառավարությունը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից եւ ստորագրում է, օրինակ, մի փաստաթուղթ, որով Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում, ինչպե՞ս եք այդ դեպքում ձեր ծրագրերն իրականացնելու։

- Հայաստան պետությունը չի կարող հրաժարվել Արցախից։

- Հայաստանը չի կարող, բայց Նիկոլ Փաշինյանը կարող է, գուցե արդեն հրաժարվել է։

- Էդ հարցն ինձ չի ուղղված, բայց Հայաստան պետությունը չի կարող հրաժարվել Արցախից, որովհետեւ Արցախը Հայաստան է։

- Ի դեպ, ինչո՞ւ 2021 թվականին ընդամենը չորս ամիս պաշտոնավարելուց հետո Դուք ազատվեցիք նախարարի պաշտոնից ու այդպես էլ չվերադարձաք պետական կառավարման համակարգ։

- Ինչպես գիտեք, իմ պաշտոնավարումից հետո ստեղծվեց նոր կառավարություն, եւ նոր կառավարության շրջանակներում ես չվերանշանակվեցի նախարար։ Պաշտոնական մեկնաբանությունը եղել է համատեղ աշխատանքի շարունակության աննպատակահարմարությունը։

- Ձեր աշխատանքի՞ց էին դժգոհ, արդյունավե՞տ չէր Ձեր աշխատանքը, թե՞ Դուք նպատակահարմար չգտաք իրենց հետ աշխատել։

- Արդյունավետության տեսանկյունից հարցն ինձ չի ուղղված, ես՝ ինքս, մեծ ծրագրերով էի գնացել, ոչ՝ կարճաժամկետ, եւ եթե լինեին համապատասխան պայմաններ, ապա ես կարծում եմ՝ մինչեւ հիմա մեծ ծավալի աշխատանք կլիներ կատարված։ Բայց ես չվերանշանակվեցի, որը նշանակում է, որ ինձ այդ հնարավորությունը չտրվեց։

- Ինչո՞վ եք դա բացատրում, հատկապես, որ այս կառավարությունը վերջին չորս տարիներին այնքան պաշտոնյա է փոխել՝ սկսած ուժային կառույցներից, որքան երեւի նախորդ 10-20 տարում չէր փոխվել։

- Հաշվի առնելով նաեւ պաշտոնական մեկնաբանությունները՝ ես կարծում եմ, որ կա մի մեծ խնդիր, որը վերաբերում է պրոֆեսիոնալիզմի գնահատմանը։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ոլորտ պետք է ղեկավարի այդ ոլորտի պրոֆեսիոնալ մարդը։ Ես կարծում եմ, որ այսօրվա կառավարությունում այդ նախապատվությունը չկա, եւ էդպես հնչել է նաեւ իմ ազատման ժամանակ։

- Այսինքն՝ Ձեզ համարեցին պրոֆեսիոնալ եւ ազատեցին, որպեսզի Ձեր փոխարեն ոչ պրոֆեսիոնալ մե՞կը գա։

- Ես գտնում եմ, որ այսօր ամենամեծ բացը, ամենամեծ թերությունը պրոֆեսիոնալ մարդկանց բացակայությունն է կառավարությունում։

- Սկսած կառավարության ղեկավարի՞ց։

- Ես կարծում եմ, որ հատկապես նախարարական պաշտոնները, դրանք ոլորտային ուղղություններ են եւ խոսում են պրոֆեսիոնալիզմի մասին, դա առաջին հերթին նկատի ունեմ, եւ այդ ոլորտային ղեկավարները պետք է այդ ոլորտի փորձառու մասնագետներ լինեն, որովհետեւ ցանկացած կազմակերպությունում էդպես է, եւ դա էդպես պետք է լինի նաեւ պետության կառավարման մեջ։
- Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պրոֆեսիոնա՞լ է, Ձեր կարծիքով։
- Վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, դրա համար ես մեկնաբանութուն չեմ անի, դրա համար ես գտնում եմ, որ վարչապետի կողքը պետք է լինեն պրոֆեսիոնալ նախարարներ, որոնք ոչ միայն լիարժեք տիրապետում են, այլ նաեւ կարող են առաջնորդել իրենց ոլորտները։

- Իսկ հիմա կա՞ գոնե մեկ-երկու այդպիսի նախարար, որոնք, Ձեր կարծիքով, պրոֆեսիոնալ են։

- Անկեղծ ասած՝ չեմ ուզի ես հիմա էդպիսի գնահատական տալ, բայց հասարակությունը տալիս է, մասնագետները տալիս են պարբերաբար հարյուրավոր հարցազրույցներում։ Ես գտնում եմ, որ կա պրոֆեսիոնալիզմի պակաս։

- Հետեւո՞ւմ եք, ընդհանուր առմամբ, քաղաքական իրադարձություններին, կառավարության գործունեությանը։

- Այն` ինչ որ ինձ համար առաջնահերթ է։ Իսկ ինձ համար առաջնահերթ է համարվում Հայաստանում անվտանգությունը եւ տնտեսության զարգացումը։

- Դուք նախկինում լինելով այս կառավարության անդամ՝ քաղաքական պատասխանատվություն եք ստանձնել։ Հետաքրքիր է, Դուք այս իշխանության ձախողումների, թերացումների հարցում Ձեզ մեղավոր եւ պատասխանատու համարե՞լ եք։

- Անշուշտ, որովհետեւ ես ավելի լավատեսությամբ եմ 2018 թվականին միացել քաղաքական թիմին, քան թե մենք հետագայում ականատես եղանք այդ իրադարձություններին: Եվ ես գտնում եմ, որ վերջին 3-4 տարիների ընթացքում հնարավոր էր Հայաստանում շատ ավելի մեծ փոփոխություններ կատարվեին ե՛ւ տնտեսական առումով, ե՛ւ անվտանգային առումով, քան կատարվել են այս ընթացքում։

- Դուք ազատվեցիք պատերազմից հետո, իսկ պատերազմի ժամանակ Տավուշի մարզպետն էիք, որպես այդ շրջանում իշխանության մաս կազմած պաշտոնյա՝ համարո՞ւմ եք, որ այս իշխանությունն իր ուղղակի մեղքն ու պատասխանատվությունն ունի պատերազմի, մեր կրած պարտության եւ հազարավոր զոհերի հարցում, եւ Ձեր մասով Դուք Ձեր բաժին պատասխանատվությունը զգո՞ւմ եք։

- Կառավարության ղեկավարն այս առումով քաղաքական հայտարարություններ արել է, եւ ես ավելի ասելիք չունեմ։ Ես կարող եմ ասել, որ պատերազմի ընթացքում, որպես մարզպետ, ես՝ ինքս, ինձ համար ձեւակերպել եմ բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում էին ե՛ւ զորակոչի համակարգին, ե՛ւ զորահավաքի համակարգին, ե՛ւ մատակարարումների համակարգին, ե՛ւ որոշումների կայացման համակարգին, որոնք գրեթե չէին աշխատում։ Սրանք թեմաներ են, որոնք բազմաթիվ անգամ հնչել են, եւ մեզ համար դրանք պետք է դառնային օրակարգային հարցեր՝ հիմա խնդիրներ լուծելու համար։ Բայց երբ որ մենք տեսնում ենք՝ էդ փոփոխություններն էլ արագ չեն, այն դեպքում, որ մենք գտնվում ենք պերմանենտ հիբրիդային պատերազմի մեջ, դա է ինձ անհանգստացնում, եւ ես էստեղ չեմ տեսնում նաեւ հասարակության հատկապես մասնագիտական թեւի, այդ թվում՝ տեխնոլոգիական ընկերությունների ուղիղ ներգրավման հարթակների արագ ստեղծման կամքը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին, կան վիրավորներ Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ ԱԱԾ-ն վտանգավոր հայտարարություն է արել Աստղագուշակ՝ մարտի 31-ի համարԳեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում, «Մեղրու սար» մառախուղ էՊահք. օր 40. Օրվա խորհուրդԱճուրդ՝ հարուստների համար․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 15«Հրապարակ». Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը«Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները«Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում«Ժողովուրդ». Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե«Հրապարակ». Արսեն Ջուֆալակյանի պատճառով հանրայինի լրագրողին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց«Կարող էիր գումարը նվիրաբերել բարեգործությանը». Նեյմարը 1 միլիոն եվրո է կորցրել և լացել (տեսանյութ)Բրիտանացին, ով ութ անգամ ամուսնացած է եղել, խոստովանել է, որ ցանկանում է ծերանոց գնալԼավրովն Արևմուտքին անվանել է Ուկրաինայում հակամարտության անմիջական մասնակիցՔննարկվել են ՀՀ տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց ինտեգրմանն ուղղված աշխատանքները «Շնորհակալությո՛ւն, Հայաստա՛ն»․ Հրանտ-Լեոն Ռանոսը լուսանկար է հրապարակել Կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին ԱՄՆ դիվանագետներն ակնկալում են հանդիպել WSJ-ի ձերբակալված լրագրողի հետ․ ՊետդեպԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 5 վիրավոր ԱԺ փոխնախագահ Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են Հավաքական ուժերի հետ զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ առաջին շտաբային բանակցություններըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բլինքենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել ՌուսաստանըՍոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան Փաշինյանի նոր որոշումը հետադարձ ուժ կունենա՞ ՔՊ-ականների համար«Եկեք անկեղծ ասենք, որ Դուք լայն ճանաչում չունեք»․ Պետրոս Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու Անահիտ ՄանասյանինԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման շեմը հասցվել է 1000 եվրոյի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆԿզորակոչվի 147 հազար մարդ. Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանի գնդի պարեկները հերթական խոշոր չափի խմբաքանակ թմրամիջոցն են հայտնաբերել Վանաձորում փրկվել է «բալգարկայով» վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը (լուսանկարներ) Աշոտ Մարգարյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն» (տեսանյութ) Գյուլագարակի «հեղափոխական» դարձած համայնքապետ Խաչիկ Վարդանյանի ուշագրավ գնումներըՏեղ գյուղն է, ուր այսօր ներխուժել են ադրբեջանցիները, գյուղացիների արտում տնկել իրենց դրոշը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Դատարանը հրաժարվել է ազատ արձակել «Մեծ Բրիտանիայի ամենադաժան բանտարկյալին»Արարատ Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը Ադրբեջանի ՊՆ-ն Իրանին մեղադրել է «ահաբեկչությանն աջակցելու» մեջՌեփեր Flo Rida-ի 6-ամյա որդին ընկել է հինգերորդ հարկի պատուհանիցԻնչ ունեցվածք են հայտարարագրել Վանաձորի ավագանու ՔՊ-ական անդամներըԻրանը շուտով նոր դեսպան կնշանակի Հայաստանում․ ԶԼՄԵգիպտոսի իշխանությունները պատրաստվում են փոխել վիզային կանոնները զբոսաշրջիկների համար․ ԶԼՄՄոսկվայում տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողովՊատրաստ եմ «Հրազդանը» շատ էժան հանձնել մեծահարուստներին, թող գան, վերանորոգեն. Աղաբաբյան․ Sputnik Արմենիա Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ«Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից». կացարանում հրդեհից մահացած զինվորի հայրը՝ զինդատախազի հետ հանդիպման մասին
Ամենադիտված