19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ Կարմիր բերետավորը անպատժելիությունից ոգևորված հասավ Սարյան փողոց․ Գեղամ Մանուկյան Սկանդալային բացահայում․ Պարետ Հրայր Երեցյանը Երուսաղեմում հայկական հողերը վաճառել է հրեայի (տեսանյութ) 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 38-ամյա տղամարդու դի Քադաֆիի որդին հացադուլ է սկսել Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել «Թաքնված թվեր, անճշտություններ»․ ինչպե՞ս է հաջողվել գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը հաղթել խոշոր տենդերում Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի արդյունքները․ ովքեր են լավագույն եռյակում 

Հաց բերողի վերաբերյալ փորձաքննությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017-ից ի վեր։

Հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործը պարբերաբար քննարկվել է հանրային տարբեր շրջանակների կողմից, դիցուք՝ այդ ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 2019-ին մեղավորների մի մեծ ցանկ հրապարակեց, որը գլխավորում էր նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով, ըստ Հովհաննիսյանի, ի պաշտոնե պարտավոր էր ստուգել կալանքի օրինական լինել-չլինելու հանգամանքը։ Հովհաննիսյանը հռետորական հարց էր հնչեցրել՝ այդ ինչո՞վ առաջին փորձաքննության պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն։

Ուշագրավ է, որ երբ Փաշինյանն ընդդիմություն էր, ինքն էլ էր Արթուր Դավթյանին կարգում այս գործով թիվ մեկ մեղավոր եւ պատասխանատու, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը «Քուանշ» վերտառությամբ՝ խորհրդարանում ունեցած իր հայտնի ելույթում, որտեղ թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», ներառել էր նաեւ Հաց բերողի սպանությունը։ Բայց հեղափոխությունից հետո Դավթյանն առաջիններից մեկը կրոնափոխ եղավ, որի համար Փաշինյանը նրան հետագայում շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում՝ թողնելով, որ պաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը եւ մոռանալով թե՛ իր հայտարարած քուանշը, թե՛ Դավթյանի մեղքերը։ 

Որն է բժիշկ Արմեն Չարչյանի մեղքը: Բանն այն է, որ 2016 թ. դեկտեմբերի 30-ին Հաց բերողը կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց: Երկրորդ փորձաքննությունը կատարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, հանձնաժողովի կազմում մի խումբ բժիշկներ են ընդգրկվել, այդ թվում՝ նաեւ բժիշկ Չարչյանը։

Հանձնաժողովի երկրորդ եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն մենք արդեն գրել ենք, որ, նախ` բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել, քանի որ Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, հանձնաժողովին չէր ներկայացվել: Եվ ամենակարեւորը՝ Արմեն Չարչյանը եզրակացությանը կից հատուկ կարծիք էր գրել` հատուկ շեշտելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե եզրակացությունն այլ կլիներ։ Եվ մի փաստ էլ` ի վերջո եզրակացությունը կազմվել է կոլեկտիվ մարմնի` հանձնաժողովի կողմից եւ ընդամենը խորհրդատվություն է` պատկան մարմինը կարող էր փոխել խափանման միջոցը, առանց այդ եզրակացության: Եվ հիմա բազում պաշտոնյաների եւ անձանց մեղքը մեկ անձի վրա դնել, ով հատուկ կարծիք է գրել, եթե ոչ անբարոյականության, ապա զավեշտի թեմա կարող է դառնալ:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը մեղավորների շարքում առանձնացրել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը: Ըստ Հովհաննիսյանի՝ վերջինս պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ ՊՈԱԿ-ի փորձագետներից մեկն է  իրավապահներին ցուցմունք տվել, թե պարտադրված են եղել նման կեղծ եզրակացություն տրամադրել։

Մենք զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հետ, ով վստահեցրեց, որ ամեն բան եղել է օրենքի տառին համապատասխան, եւ, իհարկե, չընդունեց իր անմիջական պատասխանատվությունը՝ ասելով, որ ի պաշտոնե իր գործառույթն էր՝ կազմակերպել նման փորձաքննություն: Սակայն չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ ինքը հայտնվե՞լ է իրավապահների ուշադրության տիրույթում կամ` այս գործով ունի՞ որեւէ կարգավիճակ, բայց պնդեց, որ եզրակացությունը կազմելիս որեւէ պարտադրանք չի եղել։ Չգիտես ինչու, չցանկացավ փորձագետների մասին էլ տեղեկություն տրամադրել․ «Նախաքննություն է ընթանում, եւ մեկնաբանություններ անելիս կաշկանդված ենք օրենքով, իսկ ինչ վերաբերում է տրված եզրակացությանը, այն օրենքի տառին ու ստորակետին համապատասխան է»:

Մեր ճշտող հարցին՝ Հաց բերողի հիվանդությունը համատեղելի՞ է եղել կալանքի հետ, Հովսեփյանը հիշեցրեց, որ, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված եւ այդ ժամկետում գործող՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի» 37-րդ կետի, ոսկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերեւի հիվանդություն) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսեւորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն, քանի որ այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երեւույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է: Այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր այդ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:

«Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որեւէ անձ տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որը, սակայն, չի զուգորդվում օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը նման դրսեւորմամբ չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում»,- ասաց մեր զրուցակիցը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Արշակունյաց պողոտայում Նապոլին Ա Սերիայի վերջին տուրի խաղում հաղթանակ տոնեց Արցախում մի շարք հասցեներով հովհարային անջատումներ կլինեն Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական «Նապոլին» հաղթանակով ավարտեց մրցաշրջանը (տեսանյութ) 19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Բենզեմայի գոլը «Ռեալին» փրկեց պարտությունից, «Աթլետիկոն» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ) Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆԺամանակակից աշխարհում ընտանիք երևույթը ավելի շատ բեռ է դառնում․ Սոս Ջանիբեկյան Կարմիր բերետավորը անպատժելիությունից ոգևորված հասավ Սարյան փողոց․ Գեղամ Մանուկյան Սկանդալային բացահայում․ Պարետ Հրայր Երեցյանը Երուսաղեմում հայկական հողերը վաճառել է հրեայի (տեսանյութ)Սպեցնազի Հովիկը 44-օրյայում շատերի կյանքն է փրկել. Գյումրիում բացվեց մայոր Սիմոնյանի արձանը Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 38-ամյա տղամարդու դիՀայաստանը այս կարգի ողորմելի ղեկավար երբեք չի ունեցել. Արգիշտի Կիվիրյան Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավոր Քադաֆիի որդին հացադուլ է սկսելՋերմուկում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր. Քերոբյան Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանՎարչապետը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել«Թաքնված թվեր, անճշտություններ»․ ինչպե՞ս է հաջողվել գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը հաղթել խոշոր տենդերումՀայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի արդյունքները․ ովքեր են լավագույն եռյակումՎաղը կկայանա Գայանե Հակոբյանի՝ Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստըԱրմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին«Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել«Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել․ դավաճան անվանելը Փաշինյանի համար վիրավորական չի»«Նիկոլ, դավաճան». քաղաքացին գոռում է Փաշինյանի ուղղությամբ Հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինըՔաղաքացուն «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկելԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համարԳառնիի ճանապարհին ողբերգական դեպքից մահացած վարորդի 8-ամյա որդին մահացել է հիվանդանոցումՍյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ բարձրաստիճան պաշտոնյաներ կմասնակցենԱրցախի Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառովՀացահատիկի, բուսական յուղերի գները նվազել են, բրնձի, շաքարի եւ մսի գները՝ աճել․ ՄԱԿ ՊԳԿՍպիտակում ավտոմեքենաների բախումից հրդեհ է բռնկվել, վարորդները հոսպիտալացվել ենԹե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն. Վարուժան ԳեղամյանԵկեղեցին նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրըՕդի ջերմաստիճանը կնվազի Վթարային ջրանջատում՝ Երևանի մի քանի վարչական շրջանում և Սիսիանում31-ամյա տղամարդը Լոռու մարզում գնացքի մասնակցությամբ դարձել է դժբախտ պատահարի զոհԿյանքից հեռացել է Արցախի վաստակավոր մանկավարժ Սմբատ ՍաղյանըԱրդյոք Առաքելական եկեղեցին կստեղծի իր կուսակցությունը. Hraparak.am Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին երթևեկությունը սահմանափակ է․ Լարսը բաց էՌուս խաղաղապահներն Արցախ են հասցրել 9 հազար տոննա մարդասիրական բեռԷրդողանի ու Ալիևի հայատյաց գիշատիչ բնույթը․ մանկամիտ պատրանքներից չազատվելը ստեղծում է նոր վտանգներ«Կառուցողական ու ջերմ քննարկում»Այո, ես մնում եմ Փարիզում․ Մբապե
Ամենադիտված