Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում 3 օր հնչելու են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները
Հասարակություն
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեին՝ հունվարի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, երեք օր հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենից։