Նիկոլ Փաշինյանը նոր հարկադիր կատարող է նշանակել, Մեղրյանն ազատվել է
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հարկադիր կատարող է նշանակվել Արսեն Մնացականյանը, տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակից։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։