Կառավարությունը զինծառայությունից ազատեց մեկ ֆուտբոլիստի և 3 երիտասարդ գիտնականների
ՍպորտԿառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Գեորգի Էդուարդի Հարությունյանին: Նրան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրել է ՀՀ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում հանդես գալու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:
Գեորգի Հարությունյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 2022-ի սեպտեմբերի 15-ին
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին:
Որոշումը նպատակն է նրանց իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնել: