Շոյգուն ու Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուն Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ուշագրավ գնումները. ինչի՞ վրա են ուղղվել պետբյուջեի գումարները Ալիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել․ Վարդան Ոսկանյան Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համար Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից 

Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը

46 օր է, ինչ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ` զրկվելով Հայաստանի հետ միակ կապից: Թշնամու ահաբեկչական գործողությունների պատճառով Արցախը զրկվել է գազից, մթերային և բժշկական մատակարարումներից, քաղաքացիներին հոսանքի մատակարարման խնդիրներ են առաջացել:

ՀՀ իշխանությունների անգործության պայմաններում` Արցախի դեմ բլոկադան աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր քաղաքական կառույցներում բարձրաձայնելու առաքելությունը, ըստ արդեն ձևավորված ավանդույթի, բաժին է ընկել աշխարհասփյուռ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և նրա Հայ Դատի կառույցներին:

Այսպես, դեկտեմբերի 12-ից սկսած բլոկադայից հետո Սփյուռքում հավաք-բողոքի ակցիաներ անցկացվեցին` աշխարհին արցախահայության ձայնը հասցնելու նպատակով:

Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը հունվարի 22-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց, բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից խոչընդոտել ադրբեջանական բլոկադան Արցախի դեմ, շտապ օգնություն ուղարկել Արցախին և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Վաշինգտոնում բողոքի ցույց է կազմակերպվել նաև Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

 

Ամերիկահայերը հավաքվել էին նաև Լոս Անջելեսում տեղակայված UNICEF-ի գրասենյակի դիմաց` «UNICEF, իսկ ի՞նչ կասես արցախցի երեխաների մասին» պաստառներով:

Ամերիկա աշխարհամասի հյուիսում և հարավում ևս արցախահայության խնդիրներին ուղղված միջոցառումներ կազմակերպվեցին: 

Կանադայի Վանկուվեր քաղաքում կենտրոնում ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) «Արշաւիր Շիրակեան» մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացավ Արցախին զորակցության հավաք: ՀՅԴ ԳԵՄ-ի անդամները բողոքի իրենց ձայնը բարձրացրեցին, պահանջելով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Արգենտինայի քաղաքամայր Բուենոս Այրեսում հայ համայնքը հունվարի 23-ին ցույց էր կազմակերպել՝ ցույց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պաշարումը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: «Որպես Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին համերաշխություն դրսևորել Արցախի բնակիչների հետ և բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպությունների առջև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը», - հայտարարել էին ակցիայի մասնակիցները:

Մեծ զորակցային հավաք տեղի ունեցավ նաև Լիբանանում, որտեղ հայությունն իրենց զորակցությունը  հայտնեցին Արցախին և դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործուն քայլերով Ադրբեջանին ստիպել բացել արցախահայության կյանքի ճանապարհը։

Հունվարի 10 Ֆրանսիայի Ազգային Ժողովի շենքի դիմաց հարյուրավոր հայորդիներ, ընդառաջելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի, կոչին մասնակցեցին բողոքի հավաքի՝ առ ի զորակցություն Արցախի ու արցախահայության եւ առ ի պահանջ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անհապաղ վերացման:

Բացի այդ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հունվարի 23-ին հանդիպեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակորոնին, որի ընթացքում բարձրաձայնեցին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները:

Հունվարի 10-ին Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Հաագայում հայ համայնքի և հոլանդացիների մասնակցությամբ բողոքի ակցիա կազմակերպվեց` բարձրաձայնելու արցախահայերի իրավունքների ոտնահարումը:

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները, ըստ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած լուսանկարների, բողոքի ցույց էին կազմակերպել BBC-ի կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով ճշմարտությունն ասել շրջափակված Արցախի մասին եւ դադարեցնել աջակցել ահաբեկչությանը։

Հունաստանի Աթենթ և Սալոնիկ քաղաքներում ՀՅԴ Հայ Դատի և Հայ Երիտասարդաց դաշնակցության նախաձեռնությամբ նույնպես հավաքներ կազմակերպվեցին, որի ընթացքում տեղի հայերի կողմից պատրաստված հուշագիրը փոխանցվեց Աթենքում գտնվող Եվրահանձնաժողովի պատվիրակությանը:

 

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության երիտասարդական միության անդամները երեկ Վրաստանի մայրաքաղաքում ակցիա են իրականացրել ի պաշտպանություն շրջափակված Արցախի.  «120 000 մարդ, այդ թվում 30 000 երեխա շրջափակման մեջ են: Սննդի և դեղորայքի խիստ պակասություն է: Կանխե'ք հերթական ցեղասպանությունը», - պահանջում էին վիրահայերը:

ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության կողմից ևս իրականացվել է բողոքի ակցիա ի պաշտպանություն Արցախի: Սիդնեյում տեղի ունեցած ակցիայի ժամանակ երիտասարդները կոչ են արել վերջ տալ լռությանը և դատապարտել Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից:

Բացի զորակցային հավաքներ, բողոքի ակցիաներ իրականացնելուց սփյուռքի քաղաքական ներկայացուցիչները հանդիպել և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել եվրոպական և աշխարհի տարբեր քաղաքական կառույցներում, երկրների խորհրդարաններում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շոյգուն ու Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակըԲրազիլիայում վեց մետրանոց օձը ոչխար է կուլ տվել (տեսանյութ)Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելունՀրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ուշագրավ գնումները. ինչի՞ վրա են ուղղվել պետբյուջեի գումարներըԱլիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել․ Վարդան Ոսկանյան Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԵթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համարԽոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Քրիս Բրաունը պար է կատարել երկրպագուհու համար և փչացրել նրա հարաբերությունները սիրելիի հետԵրասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Ինչ ունեցվածք են հայտարարագրել Դիլիջանի ավագանու ՔՊ-ական անդամներըԼուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասինՄեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան Աննա Հակոբյանը հանդիպել է Բարսեղ Թումանյանի և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենի հետ Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ GuardianՔննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկն այժմ ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներումՄակրոնը հայտարարել է, որ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել Էրդողանի հակառակորդ ՔըլըչդարօղլունՄիրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային վիճակի զարգացումները Կգնաք ու ձեր էժանագին զեղծարարությունները կանեք ձեր գյուղական մեյդաններում․ Արտակ ԲեգլարյանԱզգային փոքրամասնությունների մեր հարգելի քույրերը և եղբայրները չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա. ՓաշինյանԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն անհանգստացած է Արցախում առաջացող հումանիտար ճգնաժամովՃապոնիան Ուկրաինային 470 մլն դոլար անհատույց օգնություն կտրամադրի Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը. ԱՆ-ն պարզաբանում է Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից. 24News.am Սոլովյովի հյուրը ուղիղ եթերում ուշագնաց է եղել (տեսանյութ)Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի օդանավակայանը Քանդել ենք կառուցելու նպատակով․ Սանոսյանը՝ փողոցները քանդելու ու տարիներով չնորոգելու մասին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն 5 քասախցիներ կանգնեցրել են «Մերսեդես»-ը և ծեծել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն Ագրեսիայի վտանգ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ կա. Միրզոյան Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում. նախատեսված է մինչև 120 հոգու համար Ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի հետ ինչ որ բան պայմանավորվել, եթե մեկ է՝ դրանք էլի խախտվելու են Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը. ՊԵԿ Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ. Շոյգու Մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի հիմնանորոգումը Հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չեն եղել 100 տարի, և մենք միասին ենք այդ փոփոխությունների հեղինակը. Ծինփինը՝ ՊուտինինՄենք պիտի հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է. կառավարության հետ հարցուպատասխանը՝ ուղիղ
Ամենադիտված