Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении «Не сдадутся». В студенческой среде кипят процессы Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» 

Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը

46 օր է, ինչ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ` զրկվելով Հայաստանի հետ միակ կապից: Թշնամու ահաբեկչական գործողությունների պատճառով Արցախը զրկվել է գազից, մթերային և բժշկական մատակարարումներից, քաղաքացիներին հոսանքի մատակարարման խնդիրներ են առաջացել:

ՀՀ իշխանությունների անգործության պայմաններում` Արցախի դեմ բլոկադան աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր քաղաքական կառույցներում բարձրաձայնելու առաքելությունը, ըստ արդեն ձևավորված ավանդույթի, բաժին է ընկել աշխարհասփյուռ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և նրա Հայ Դատի կառույցներին:

Այսպես, դեկտեմբերի 12-ից սկսած բլոկադայից հետո Սփյուռքում հավաք-բողոքի ակցիաներ անցկացվեցին` աշխարհին արցախահայության ձայնը հասցնելու նպատակով:

Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը հունվարի 22-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց, բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից խոչընդոտել ադրբեջանական բլոկադան Արցախի դեմ, շտապ օգնություն ուղարկել Արցախին և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Վաշինգտոնում բողոքի ցույց է կազմակերպվել նաև Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

 

Ամերիկահայերը հավաքվել էին նաև Լոս Անջելեսում տեղակայված UNICEF-ի գրասենյակի դիմաց` «UNICEF, իսկ ի՞նչ կասես արցախցի երեխաների մասին» պաստառներով:

Ամերիկա աշխարհամասի հյուիսում և հարավում ևս արցախահայության խնդիրներին ուղղված միջոցառումներ կազմակերպվեցին: 

Կանադայի Վանկուվեր քաղաքում կենտրոնում ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) «Արշաւիր Շիրակեան» մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացավ Արցախին զորակցության հավաք: ՀՅԴ ԳԵՄ-ի անդամները բողոքի իրենց ձայնը բարձրացրեցին, պահանջելով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Արգենտինայի քաղաքամայր Բուենոս Այրեսում հայ համայնքը հունվարի 23-ին ցույց էր կազմակերպել՝ ցույց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պաշարումը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: «Որպես Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին համերաշխություն դրսևորել Արցախի բնակիչների հետ և բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպությունների առջև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը», - հայտարարել էին ակցիայի մասնակիցները:

Մեծ զորակցային հավաք տեղի ունեցավ նաև Լիբանանում, որտեղ հայությունն իրենց զորակցությունը  հայտնեցին Արցախին և դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործուն քայլերով Ադրբեջանին ստիպել բացել արցախահայության կյանքի ճանապարհը։

Հունվարի 10 Ֆրանսիայի Ազգային Ժողովի շենքի դիմաց հարյուրավոր հայորդիներ, ընդառաջելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի, կոչին մասնակցեցին բողոքի հավաքի՝ առ ի զորակցություն Արցախի ու արցախահայության եւ առ ի պահանջ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անհապաղ վերացման:

Բացի այդ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հունվարի 23-ին հանդիպեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակորոնին, որի ընթացքում բարձրաձայնեցին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները:

Հունվարի 10-ին Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Հաագայում հայ համայնքի և հոլանդացիների մասնակցությամբ բողոքի ակցիա կազմակերպվեց` բարձրաձայնելու արցախահայերի իրավունքների ոտնահարումը:

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները, ըստ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած լուսանկարների, բողոքի ցույց էին կազմակերպել BBC-ի կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով ճշմարտությունն ասել շրջափակված Արցախի մասին եւ դադարեցնել աջակցել ահաբեկչությանը։

Հունաստանի Աթենթ և Սալոնիկ քաղաքներում ՀՅԴ Հայ Դատի և Հայ Երիտասարդաց դաշնակցության նախաձեռնությամբ նույնպես հավաքներ կազմակերպվեցին, որի ընթացքում տեղի հայերի կողմից պատրաստված հուշագիրը փոխանցվեց Աթենքում գտնվող Եվրահանձնաժողովի պատվիրակությանը:

 

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության երիտասարդական միության անդամները երեկ Վրաստանի մայրաքաղաքում ակցիա են իրականացրել ի պաշտպանություն շրջափակված Արցախի.  «120 000 մարդ, այդ թվում 30 000 երեխա շրջափակման մեջ են: Սննդի և դեղորայքի խիստ պակասություն է: Կանխե'ք հերթական ցեղասպանությունը», - պահանջում էին վիրահայերը:

ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության կողմից ևս իրականացվել է բողոքի ակցիա ի պաշտպանություն Արցախի: Սիդնեյում տեղի ունեցած ակցիայի ժամանակ երիտասարդները կոչ են արել վերջ տալ լռությանը և դատապարտել Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից:

Բացի զորակցային հավաքներ, բողոքի ակցիաներ իրականացնելուց սփյուռքի քաղաքական ներկայացուցիչները հանդիպել և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել եվրոպական և աշխարհի տարբեր քաղաքական կառույցներում, երկրների խորհրդարաններում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Xiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro Журналисты интернет-СМИ подверглись физической расправе со стороны спецназа в Тбилиси: Civil.geПарламент Грузии одобрил в первом чтении законопроект об иноагентахПленарное заседание парламента Грузии проходит на фоне шума и словесной перепалкиАрмен Геворкян в ПАСЕ: Европа традиционно пыталась игнорировать параллели между Косово и Нагорным КарабахомАрмения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культурыВ Гонконге за 3,5 года за нарушение закона о нацбезопасности задержали почти 300 человекМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армянПашинян находится в селе Воскепар Тавушской областиПосол Армении в Греции представил молодежи правящей партии Греции факторы, влияющие на внешнюю политику АрменииUSAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом АрменииБорьбу за военную помощь для Украины в конгрессе США назвали «шоу клоунов»
Самое популярное