40-ամյա Էնն Հեթուեյը ոտքից գլուխ «ընձառյուծի կերպարով» մասնակցել է Valentino-ի շոուին
ԼուսանկարներԱմերիկացի դերասանուհի Էնն Հեթուեյը Փարիզում Valentino-ի շոուի ժամանակ ամբողջովին ընձառյուծի պրինտով հագուստ է կրել։ Միջոցառման նկարները հրապարակում է Getty Images-ը։
40-ամյա Էնն Հեթուեյը հյուրընկալվել է Valentino SS'23 կուտյուրային ցուցադրությանը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունվարի 25-ին, Փարիզում։ Դերասանուհին նորաձևության ցուցադրությանը ներկայացել է ընձառյուծի տոտալ լուքով։ Նա կրում էր կարճ զգեստ՝ ժապավեններով, զուգագուլպաներով և սրածայր կոշիկներով՝ ամբողջը գիշատչի պրինտով: Ձեռքերում նա բռնել էր նաև պրինտին բնորոշ բծերով կլատչ։