Իլոն Մասկը սոցիալական ցանցում փոխել է իր անունը
ДосугTwitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը փոխել է Twitter-ի իր անունը՝ դառնալով Mr. Tweet։ Այս մասին նա իր էջում գրառում է արել.
«Իմ անունը փոխեցի Mr. Tweet։ Հիմա Twitter-ը թույլ չի տա, որ այն հետ փոխեմ»,- գրել է միլիարդատերը։
Իլոն Մասկը բազմիցս փոխել է իր անունը սոցցանցում և իր էջի նկարագրության բաժնում։ Այսպիսով, 2019 թվականին նա փոխել է իր անունը՝ Elon Musk-ի փոխարեն գրելով Elon Tusk, որը կարող է նշանակել «փղի ժանիք», իսկ 2021 թվականին նա փոխել է Lorde Edge։
Սոցցանցում անվանման ամենավերջին փոփոխություններից մեկը տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը՝ Twitter-ի գնման գործարքի փակումից առաջ։ Մասկը իր էջի նկարագրության մեջ իրեն անվանել է Chief Twit, որը թարգմանվում է՝ որպես «գլխավորը Թվիթերում»։
2022 թվականի հոկտեմբերի 28-ին Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման գործարքը փակվեց։ Միլիարդատերը դարձավ ընկերության ղեկավար, իսկ սոցցանցի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը հեռացան ղեկավար կազմից։