Միջանցքի փակման պատճառով ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար կառավարությունն 98 մլն դրամ է հատկացրել
Արցախ
Կառավարության՝ հունվարի 26-ի նիստին ընդունվել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց ծախսերը։
Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 98 միլիոն 490 հազար 500 դրամ, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11 միլիոն 444 հազ. դրամ, իսկ Սյունիքի մարզպետարանին՝ 87 միլիոն 45 հազար դրամ: