Վարդան Մինասյանն առաջին մարզումն է անցկացրել վրացական «Թելավի» ակումբի հետ Պենտագոնում խոսել են Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմի հավանականության մասին Էկոնոմիկայի փոխնախարարը 3 օրով մեկնում է Ալբանիա ՀՀ նախագահը 3 մարզում դատավորներ է նշանակել Պետք է կենտրոնացնել ջանքերը կնոջ ձայնը լսելի դարձնելու համար․ Անահիտ Ավանեսյան Մարտի 25-ին Երկրին կմոտենա 44-99 մ տրամագիծ ունեցող աստերոիդ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է «Բայրաքթար» ԱԹՍ-ն Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարող 47-ամյա տղամարդը. Shamshyan.com Պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը․ Միրզոյան Անհայտ անձն Արցախի բնակչի բանկային քարտից գրեթե 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հարկային պոտենցիալի գնահատմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնատար անձինք:

Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք Հայաստանի Հանրապետության հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ: Կփորձենք գնահատել, թե մեր հարկային եկամուտներն ինչքանով, ինչ հարաբերության կամ հեռավորության մեջ են մեր երկրի հարկային պոտենցիալից»:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարների, ինչպես նաև շահութահարկի գծերով փաստացի պետական բյուջե կատարված մուտքերին, հարկային եկամուտների մեծացման պոտենցիալ հնարավորություններին և ստվերի կրճատման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Ներկայացված գնահատականների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ հարկային պոտենցիալ միջոցները պետական բյուջե ներգրավվելու ուղղությամբ: Քննարկվել են նաև Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային, մաքսային և այլ ոլորտներում կոռուպցիայի, ինչպես նաև ստվերային դրսևորումների դեմ հետևողական ու արդյունավետ պայքարը: Հարկային պետոնցիալն իրացնելու համատեքստում վարչապետը նշել է. «Պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի արդյունավետ մեթոդաբանությունը, հստակ ֆիքսել խնդիրները և գնալ կոնկրետ լուծումների: Այս առումով, անհրաժեշտ են խորը և արմատական բարեփոխումներ»:

Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել հարկային պոտենցիալի լիարժեք իրացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարդան Մինասյանն առաջին մարզումն է անցկացրել վրացական «Թելավի» ակումբի հետ Կինը գնացել է փայտ հավաքելու ու մահացել է ընձառյուծի բերանումՊենտագոնում խոսել են Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմի հավանականության մասինԷկոնոմիկայի փոխնախարարը 3 օրով մեկնում է Ալբանիա ՀՀ նախագահը 3 մարզում դատավորներ է նշանակել Պետք է կենտրոնացնել ջանքերը կնոջ ձայնը լսելի դարձնելու համար․ Անահիտ Ավանեսյան Մարտի 25-ին Երկրին կմոտենա 44-99 մ տրամագիծ ունեցող աստերոիդ ԱՄՆ-ում ատամնաբույժը թունավորել է կնոջը՝ փորձելով նոր կյանք սկսել սիրուհու հետ (լուսանկարներ)Դմիտրի Մեդվեդևը քննադատել է «Բայրաքթար» ԱԹՍ-նՀայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարող 47-ամյա տղամարդը. Shamshyan.com Աննա Սեմենովիչը նկարահանվել է լողազգեստով և հակասություններ առաջացրել համացանցումՊետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը․ ՄիրզոյանԱնհայտ անձն Արցախի բնակչի բանկային քարտից գրեթե 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին 41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում Ինչով է աչքի ընկել Մարտունու «ճամբարափոխ» եղած ՔՊ-ական համայնքապետըՌուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Գրիգորյանն ու Մուրմանսկի նահանգապետը քննարկել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցեր ԱՄՆ վարչակազմը TikTok-ը համարում է ազգային անվտանգության սպառնալիքԱդրբեջանը չի հրավիրվել Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին Ավստրալուհին նիհարել է 100 կիլոգրամով՝ բորտուղեկցորդուհի դառնալու համար (լուսանկարներ)ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ Թուրքիային ջրային ճգնաժամ են կանխատեսել․ ԶԼՄՓաշինյանն աչք է փակո՞ւմ թիմակիցների՝ իրենց օրենքից վեր դասելու վրաՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցերՏղամարդը մեղադրվում է պիցցայի կտորով կնոջ դեմքին հարվածելու մեջՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները ծանոթացել են զորամասի պատմությանը Ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել սննդի պակասի լուրջ խնդիրները․ ԱՀ ԱԳՆՇուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆՆոր մանրամասներ՝ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցԱՊՀ երկրների ՆԳ նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն Մոսկվայում Շառլ Միշելը կասկածվում է անհիմն ծախսեր կատարելու մեջ․ PoliticoԻնչ ունեցվածք են հայտարարագրել և ինչով են հայտնի Արմավիր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամներըՀրդեհ Երևանի Չեխովի փողոցում Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում, փոխարինում ենք նոր սակուրաներով. Ավինյան Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com Մոսկվայի բնակչին բերման են ենթարկել մզկիթի շինհրապարակում խոզի գլուխ թաղելու կասկածանքովՇուշիի պես շեն քաղաքը իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար․ Ռուբեն ՎարդանյանԼինդսի Լոհանը խարդախության գործով մեղադրյալ է դարձել Հայ խորհրդարանականները Կիպրոսում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բրազիլական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար. Քերոբյան Հայաստան-Թուրքիա. հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել․ ArmSport Նյու Յորքում հարձակվել են Ուգանդայի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա, կա վիրավորԹուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունըԱնահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում քննարկել է բժշկական օգնության որակի և հասանելիության ապահովման հարցեր 33-ամյա տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է Իրանի Մեջլիսի փոխնախագահը զգուշացրել է ԲաքվինՊետք է պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները. Արմեն Գևորգյան Ալեն Սիմոնյանը մեկնում է Գերմանիա «Ադրբեջանին պետք է պաշտպանել»․ ԲլինքենՄրգավետ բնակավայրի ղեկավարը կեղծ դիպլոմ է ձեռք բերել և օգտագործել․ նրան մեղադրանք է առաջադրվել
Ամենադիտված