Մեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ
ՍպորտԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին երկու տարվա պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը։ Գործող պայմանագիրը կավարտվի հունիսին։ Նոր պայմանագրով Մեսիի աշխատավարձը կբարձրանա։
Այլ եվրոպական ակումբներից համարժեք առաջարկ Մեսին չի ստացել։ Նա ցանկանում է եւս մեկ կամ երկու մրցաշրջան խաղալ նաեւ Չեմպիոնների լիգայում։
Մեսին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2021 թվականից։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 15 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։