Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները 

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով վկան հարցաքննվեց. նիստը հետաձգվեց

Իրավունք

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 26-ին, հարցաքննվել են գործով երկու վկաներ Սեւան Քոչարյանը եւ Եղիշե Վարդանյանը: Այս մասին հաղորդում է News.am-ը։

Դատարանում վկաների տված ցուցմունքներում որոշ հակասություններ կային նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից:

Դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սեւան Քոչարյանի` դիզվառելիք ձեռք բերելու եւ իրացնելու գործունեությանը։ Դատարանը այն չհամարեց որպես գործով ապացույցի տեսակ, սակայն որոշեց կցել նյութերին եւ հետագայում անդրադառնալ դրա գնահատման հարցին։

Մեղադրող դատախազն էլ վկային հարցրեց՝ եթե տարիներ առաջ՝ մրցույթի արդյունքները հրապարակելու ժամանակ, ինքը գիտեր, որ կեղծիք է կատարվել, ինչո՞ւ է միայն 2019թ. հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:

«Հիմա եմ իմաստ տեսել, այսինքն նույնիսկ հիմա էլ եմ կասկածում՝ ինչի համար եմ ես հայտարարություն տվել: Ամեն ինչին տեղյակ լինելով՝ ես անիմաստ եմ համարել հայտարարություն տալ: Մտածում էի, որ ոչ մի արդյունք չի լինի»,- ասաց Սեւան Քոչարյանը:

Դատավորի հարցին՝ ի՞նչ ակնկալիք է ունեցել՝ 2019թ. հաղորդում ներկայացնելով՝ վկան պատասխանեց՝ ոչ մի ակնկալիք չի ունեցել:

Մեղադրող դատախազի այն հարցին, թե ինչո՞ւ վկան չի հայտարարում, որ այլ ներկրողներից, օրինակ CPS ընկերության տնօրենն է խոչընդոտներ ստեղծել իր համար, այլ նշում է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանին՝ ընդգծելով նրա կապը նախկին իշխանությունների հետ է, վկան պատասխանեց. «CPS-ը երբեք Իրանից եւ Իրաքից ապրանք չի ներմուծել, ներմուծել է «Ֆլեշը»,- ասաց վկան՝ հավելելով, որ շատ ներկրողներ կային, բայց հիմնական ներկրողները մի քանիսն էին: «Էդ մեքենաները, որ 40-45 օր կանգնել են, ոչ մաքսային տեսուչը կարող էր կանգնացնել, ոչ հերթափոխի պետը, ոչ տվյալ մաքսակետի պետը: Ես օդի մեջ ինչ-որ հայտարարություններ չեմ արել: Նույն բանը եղել է Բագրատաշենի կողմից, երբ մեքենաները եկել՝ կանգնել են առանց հիմնավորման. հիմա իմն է եղել, ընկերոջինս է եղել, բայց ես այդ ինֆորմացիային շատ լավ տիրապետում եմ: Հինգ օր առաջ, ես Հակակոռուպցիոն դատարանից գրություն եմ ստացել, Բագրատաշենի կողմից ո՞նց են մեքենաները գալիս, ո՞ւմ հրահանգով են կանգնում, էնտեղ շատ մանրամասն էդ ամեն ինչ նշված է»,- ասաց վկան՝ սկսելով պատմել հակակոռուպցիոն դատարանի գործի մասին ու արժանացավ դատավորի դիտողությանը՝ հիմնավորել իր ասածները եւ հարցերին պատասխանել գործի շրջանակներում: Վկան, կրկին առանց հիմնավորումների հայտարարեց, որ «էդ զանգերը՝ ինչի՞ ես բերում, ինչի՞ ես վաճառում, ինչի՞ համար ես էժան գնով ապրանք տալիս սպառողներին, միշտ էլ եղել են»:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի
Ամենադիտված