Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը
Արցախ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ.
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Լաչինի միջանցքը, որը փրկօղակ է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։ Սննդի և առողջապահական խնամքի հասանելիությունը լուրջ վտանգի տակ է։ Հումանիտար իրավիճակը արագորեն վատանում է.
Ադրբեջանական կառավարության աջակցությունը վայելող այս «ակտիվիստները» խաղադրույքներ են կատարում խաղաղ բանակցություններում Հայաստանի վրա ճնշումներն ավելացնելու վրա։ Ռուս «խաղաղապահները» չեն ցանկանում միջամտել, գումարած՝ Ռուսաստանի թուլությունը անվտանգության վակուում է ստեղծում ողջ Կովկասում։
ԵՄ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը Հարավային Կովկասում՝ խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ստեղծումը լավ և անհրաժեշտ քայլ է, սակայն իրավիճակը շարունակում է մնալ շատ փխրուն»։