Բժիշկը նշել է ուղիղ աղիքի քաղցկեղի առաջին նշանները
ДругоеՀետանցքում օտար մարմնի առկայության զգացողությունն ուղիղ աղիքի քաղցկեղի առաջին ախտանիշներից է, զգուշացրել է կոլոպրոկտոլոգ Անատոլի Նեդոզիմովինին։ Բժիշկը հիվանդության նշանների մասին խոսել է «Доктор Питер»-ի հետ զրույցում։
Կոլոպրոկտոլոգ Նեդոզիմովինին հրապարակմանը տված հարցազրույցում հորդորել է անմիջապես դիմել բժշկի, հենց որ կղանքում բծեր հայտնվեն։ Հիվանդության նշաններ են նաև հետանցքում օտար մարմնի առկայության զգացողությունը, կղանքում լորձը, դեֆեկացիայի խանգարումը, աղիների դատարկման դժվարությունը։
«Այս առաջին ախտանշանները վաղուց զարգացող ուռուցքաբանական պրոցեսի ցուցանիշ են։ Թեև դրանք ամենից հաճախ չեն տագնապում հիվանդներին, սակայն ախտանշանները երկար ժամանակ բացատրում են թութքով և չեն շտապում դիմել բժշկի։ Հաստ աղիքի քաղցկեղն էլ ավելի քիչ դրսեւորումներ ունի։ Դրա վաղ նշանը աղիքների աշխատանքի խանգարումն է»,- մեկնաբանել է բժիշկը: