Զելենսկին ասում է, որ Սի Ծինփինից հանդիպման առաջարկ չի ստացել Ալիևը Միշելի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված» Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է ՌԴ առողջապահության նախարարի կողմից Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան «Աթոռներին փակցված են թղթեր, խնդրում ենք պարզել ուղիղ». FAF-ը դիմում է երկրպագուներին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի տարածքում․ հայտարարություն Կարող է մոռացության մատնվել ու փոշու տակ մնալ, կարող է օգտակար լինել առանձին անհատներին. Սամվել Ֆարմանյանը՝ իր հեղինակած գրքի մասին Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ Պապիկյանն այցելել է ժամկետային ծառայող կանանց համար կառուցվող N զորամաս, հանձնարարականներ տվել (տեսանյութ) 

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի հետ

Քաղաքական

ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Նիժնի Նովգորոդ այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ, որի ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը կարևորել է Ռուսաստանի հայ համայնքի դերը Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: «Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մարզի զարգացման համար ներդնում է իր լավագույն որակները, գիտելիքներն ու տաղանդը: Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ և պատրաստ ենք աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը»,-նշել է դեպարտամենտի ղեկավարը:

Այնուհետ Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքում ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, շեշտադրել հատկապես այս տարվա օգոստոս ամսին նախատեսված երիտասարդական համաժողովը` կարևորելով երիտասարդների մասնակցությունը նաև համաժողովի օրակարգի նախապատրաստման գործում։

Երիտասարդների հարցերը հանձնակատարին վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցությանը, հայրենիքի անվտանգությանը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ինտերգրմանը, գրասենյակի ծրագրերին մասնակցելու հնարավորություններին և այլն։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երիտասարդները համաժողովի նախագծային տարբերակին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց առաջարկությունները Նիժնի Նովգորոդում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հունան Ղուլյանի միջոցով։

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարն եղել է նաև Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու Ս.Ամենափրկիչ տաճարում, այնուհետ այցելել «Ռուսաստան` իմ պատմություն» թանգարան։

Այցի երկրորդ օրվա ընթացք ում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի խորհրդի անդամներին` ի դեմս խորհրդի նախագահ, Նիժնի Նովգորոդի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանի։ Իր Զարեհ Սինանյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել համայնքում իրականացվող աշխատանքների, տեղի իշխանությունների կողմից բարձր գնահատականի արժանանալու և իրենց գործունեությամբ Հայաստանի ու հայերի հեղինակությունը բարձր պահելու համար։

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը, ապա պատասխանել կրթության, գիտության, մշակույթի, բիզնեսի ոլորտներին, համայնքների զարգացմանը, սփյուռքի ներուժին, համայնքի և գրասենյակի արդյունավետ հաղորդակցությանը և այլ թեմաների վերաբերող հարցերի։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը և բարձրաձայնել խնդիրներ, որոնց լուծման գործում ակնկալում են գրասենյակի անմիջական աջակցությունը։

Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը գրասենյակի կողմից շնորհակալագրեր է հանձնել խորհրդի նախագահ Աղասի Ալեքյանին` Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար, հայ համայնքին կից «Նաիրի» հայկական ժողովրդական պարի անսամբլի ղեկավար Կարինե Քոչարյանին` ազգային ավանդույթների և մշակույթի պահպանման գործում նշանակալի ավանդի համար և Լոբաչևսկու անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային պատմության ինստիտուտի հայագիտության կենտրոնի տնօրեն Ռեգինա Սաֆարյանին` հայոց լեզվի և ազգային կրթության պահպանման ու զարգացման, մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին ասում է, որ Սի Ծինփինից հանդիպման առաջարկ չի ստացելԱլիևը Միշելի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված»Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է ՌԴ առողջապահության նախարարի կողմից Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան «Աթոռներին փակցված են թղթեր, խնդրում ենք պարզել ուղիղ». FAF-ը դիմում է երկրպագուներին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելԱդրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի տարածքում․ հայտարարությունԿարող է մոռացության մատնվել ու փոշու տակ մնալ, կարող է օգտակար լինել առանձին անհատներին. Սամվել Ֆարմանյանը՝ իր հեղինակած գրքի մասին Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ Պապիկյանն այցելել է ժամկետային ծառայող կանանց համար կառուցվող N զորամաս, հանձնարարականներ տվել (տեսանյութ)Կյանքից հեռացել է ԿԳՆ հանրակրթության վարչության նախկին պետը«Հաղթեք էլի խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյանը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականինԱռողջապահությունը «կանացի դեմք» ունի. Հայաստանում բժիշկների 2/3-րդը կանայք են. Ավանեսյանի ելույթըԾինփինի այցը Մոսկվա նվազեցրեց միջուկային պատերազմի վտանգը. ԲորելԱԺ-ն 20:30-21:30-ը կանջատի էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունըՋերմաստիճանը կբարձրանա․ եղանակը ՀայաստանումՀաղթանակը մեծ տոն է լինելու ողջ Հայաստանի համար․ ՏիկնիզյանՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել էԱյդ խաղաղության ծրագիրը բավարար չէ. ԲորելԿալանավորվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամներՍտեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված ենԱՄՆ վախեցել է «այն մղձավանջից, որն իրականություն դարձավ Ռուսաստանի ու Չինաստանի պատճառով». 19FortyFiveՀՀ դրամի փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբԿառավարության ջանքերն ուղղված են նրան, որ ունենանք բաց ճանապարհներ հարեւան երկրների հետ․ ԹորոսյանՌուսաստանի համար 2023 թվականը երջանիկ տարի է լինելու. ՄեդվեդևԷջմիածնում 52-ամյա տղամարդը «Տելեգրամ»-ով մեթադոն էր ձեռք բերել․ նա ձերբակալվել էԹբիլիսիի մրցաշար․ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ «Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք» (տեսանյութ)Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Իրե՛նց հարցրեք»․ երրորդ նախագահը տեղյակ չէ՝ ինչու է իշխանությունը անհաշտ պետականամետ մարդկանց հետ (տեսանյութ)Սերժ Սարգսյանը պանթեոնում է․ եկել է կուսակից ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (տեսանյութ)Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի ընտրանու հետ խաղի համար«Ես ապրում եմ այս ծրագրով. Վահագնի թաղամասի մոտ կկառուցենք Ակադեմիական քաղաքը և խաղադաշտ» (տեսանյութ)Ուշ չէ, էնպիսի ընդդիմություն պետք է լինենք, որը Փաշինյանին չի թողնի ԱԺ ամբիոնին մոտենալ․ Մկրտչյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից․ Բագրատ Միկոյան․ Yerevan.TodayԱրթուր Խաչատրյանը Ուրուգվայում խոսել է Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին24-ամյա կինը 2021թ․ ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվող կինը կալանավորվել էՄեր այցը ՀՀ խթան է, որ Գերմանիայի հետ հարաբերությունը զարգանա. ԱԺ-ն հյուրընկալել է բարեկամական խմբին (տեսանյութ)«Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը»Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հունաստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ2008-ի Հայաստան-Թուրքիա երևանյան խաղում տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են. Վահե ՀովհաննիսյանՅուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է«Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը». տեղի է ունեցել Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսը ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգըՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին՝ ազգային տոնի առթիվԵրևանի թիվ 1 տուն-ինտերնատի 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դիԱստղագուշակ՝ մարտի 25-ի համարԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՔարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա․ Տիգրան ԱբրահամյանՊահք. օր 34. Օրվա խորհուրդ
Ամենադիտված