Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position A New Era of Opportunity for Armenia and Saudi Arabia Pasadena Armenian Coalition will hold a Commemoration of the 109th year of the Armenian Genocide Prime Minister Nikol Pashinyan's congratulatory message to the representatives of Yazidi community of Armenia on the occasion of New Year, Malake Taus His Holiness Garegin II receives the Head of EU observer mission in Armenia Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century later Greek torch relay for Paris 2024 kicks off Transparency bill approved amid protest in Georgia The Marriott family opens its 4th hotel complex in Armenia Alen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart Tokayev 

Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի գործունեությունն ու արդյունավետությունը. ինչպես են պաշտպանվում ՀՀ-ի և Արցախի շահերը

Analytical

Շարունակելով արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությանը նվիրված շարքը՝ այսօր կանդրադառնանք Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանին: Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է, նրան կադրային դիվանագետ չես անվանի:  2000թ. - ՀՀ ԱԳՆ Ռուսաստանի բաժնի վարիչ, 2000-2003թթ. - Բելառուսում ՀՀ դեսպանության խորհրդական, 2003-2005թթ. - ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության պետ, 2005-2008թթ. - Ուկրաինայում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2014թթ. - «Արտժամ» ՍՊԸ մենեջեր, 2014թ.֊2015թթ. - ՀՀ ԱԳՆ Ռուսաստանի բաժնի խորհրդատու, 2015-2021 թթ. - ԱՊՀ Գործադիր կոմիտեի դեպարտամենտի տնօրենի տեղակալ: 2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մինսկ):

Խումարյանը հայտնի է նրանով, որ, 2008-ին լինելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեսպանորդ, հրաժարական էր ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Բելառուսի հայ համայնքը թեև այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն, բավական կուռ է:  Գործում են «Էրեբունի» պարի համույթը, որը ազգային մշակութային միջոցառումների բազմակի դափնեկիր է: 2006 թվականից Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց` մոտ 150 աշակերտներով: Հրատարակվում են հայկական «Միասին» թերթը եւ «Անիվ» ամսագիրը, գործում են www.miasin.by եւ www.diaspora.by հայկական կայքերը: Կարելի է առանձնացնել մի շարք առանցքային հանդիպումներ, որոնք այս ընթացքում ունեցել է դեսպանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 2021թ․ նոյեմբերի Ռազմիկ Խումարյանի հանդիպում Է անցկացրել Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանի և երիտասարդական թևի ղեկավար Կարեն Մուրադյանի հետ։ Խումարյանը այցելել է նաև Մինսկի միջնակարգ դպրոցներից մեկում գործող հայկական կիրակնօրյա դպրոց։ Ճանաչողական այցին մասնակցում էր նաև Բելառուսում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռուբեն Հարությունյանն իր 8-ամյա որդու հետ միասին։

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Այս առումով պետք է նշել, որ դեսպան Խումարյանը բավական ակտիվ է գտնվել: Դեսպանը հանդիպում է ունեցել Համայն Բելառուսի Ուղղափառ Եկեղեցու ղեկավար, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Վենիամինի հետ,  Բելառուսում կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակի հետ։ 2022թ. սեպտեմբերի 10-ին էլ կայացավ Մինսկի (Ֆիլիմոնովի փողոցի վրա) Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերի օրհնության հանդիսավոր արարողությունը։ Արարողությունը կատարեցին հատուկ այս առիթով հրավիրված Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները՝ թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ։

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Նմանատիպ հանդիպումների շարքում կարելի է առանձնացնել Խումարյանի հանդիպումը ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ, ինչպես նաև ԲՀ Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի հետ:

Իսկ ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Դեսպան Խումարյանը բավական պասիվ է հրապարակային ելույթների, հարցազրույցների մասով: Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում գերակշռում է ԱԳՆ ռելիզները, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցները և ելույթները: Կարելի է հանդիպել նաև տեղեկություն, որը բնավ չի վերաբերվում դեսպանության աշխատանքներին և դա չի վրիպում նաև օգտատերերի ուշադրությունից:

Ինչ վերաբերվում է նախորդ տարվա ադրբեջանական ագրեսիային, ապա դեսպանատան պաշտոնական էջում որևէ հիշատակում չկա այդ օրերին դեսպան Խումարյանի հանդիպումներ է անցկացրել բելառուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ, չնայած այն հանգամանքին, որ Բելառուսը, ըստ էության, դաշնակից երկիր է հանդիսանում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով և այստեղ պետք է որ բավական ակտիվ աշխատանք տարվեր հայկական կողմի համար բարենպաստ քաղաքական գնահատականներ ստանալու նպատակով: Լաչինի միջանցքի փակման ֆոնին դեսպանատունը կրկին ակնհայտ պասիվություն է դրսևորում, չեն հնչում հայտարարություններ, գնահատականներ, ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ դեսպանատունը որդեգրել է բավական զգուշավոր մոտեցում:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministriesPoland to join European Sky Shield scheme, following thaw with BerlinYeremyan Projects received Doing Digital Award for Leading in Hospitality and Agro- InnovationArmenia will receive aid from European Peace Facility for first time: Radio LibertyPM Pashinyan meets with residents of Kirants, Berkaber communitiesA New Era of Opportunity for Armenia and Saudi ArabiaRussian peacekeepers are leaving Karabakh, media reportEntrepreneurs from EAEU countries and Iran to continue cooperation within Free Trade AgreementUS and allies plan more Iran sanctionsInaugural Doing Digital Awards Honored Digital PioneersArmenian PM sends congratulatory message to President of SyriaPasadena Armenian Coalition will hold a Commemoration of the 109th year of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan's congratulatory message to the representatives of Yazidi community of Armenia on the occasion of New Year, Malake TausNewspaper: When will Turkey special representative for normalization of relations visit Armenia?Honda unveils new Ye electric car series for ChinaArmen Gevorgyan: Aliyev has perceived congratulations as a European mandate to continue his course against ArmeniaErdogan says Netanyahu to blame for Iran's attack on IsraelPutin expresses hope for restraint in Middle East in conversation with RaisiHis Holiness Garegin II receives the Head of EU observer mission in ArmeniaIranian envoy: Armenia-Iran trade increased 2-3 times in past several yearsAIM Startup Workshop to Prepare Participants for 2024 AIM Congress in Abu DhabiPutin Discusses Middle East Escalation with Iranian President Raisi in Phone CallAmbassador to Armenia: Impossible to ignore high-ranking Iran official’s words about bordersCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century laterGreek torch relay for Paris 2024 kicks offArmenia Investigative Committee conducts searches at health ministry, medical centerAzerbaijan’s position is inconsistent with its own position in the Azerbaijan v. Armenia case, Constantinos SalonidisThe delegation led by Alen Simonyan is departing for Lithuania on an official visitWhat President of Azerbaijan calls its ‘patriotic war’, resulted in the complete ethnic cleansing of Nagorno-Karabakh, Pierre d'ArgentArmenia representative for international legal matters: Azerbaijan children are taught to kill ArmeniansUN Chief, Iran Foreign Minister discuss tensions in MideastMélanie Joly welcomes the joining of Canada's first expert to EU mission in ArmeniaTransparency bill approved amid protest in GeorgiaThe Marriott family opens its 4th hotel complex in ArmeniaIAEA chief: Presence of enriched uranium in Iran does not mean it has nuclear weaponsNo internet access required? How AI will work in iPhoneOil Prices UpMFA spox: Iran does not seek escalation of tensions in regionLee Hsien Loong to step down as Singapore prime minister in MayDollar, euro gain value in ArmeniaA fight broke out in the Parliament of GeorgiaAlen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart TokayevArmenia's Foreign Ministry responded to publication about negotiating with London on issue of immigrantsArmenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issuePresident of Kazakhstan proposes joint investment projects to ArmeniaSweden MP hopes Europe will view Armenia as part of European cultural family, democratic Western civilizationDiscontinued Rolex Daytona Le Mans now selling for $320,000
Most Popular