Զելենսկին Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը մեղադրել է «կեղծավորության» մեջ
Սպորտ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը կեղծավորության մեջ՝ ռուս և բելառուս մարզիկներին Օլիմպիական խաղերում չեզոք դրոշի ներքո հանդես գալու մտադրության համար։ Այս մասին Զելենսկին հայտարարել է իր երեկոյան ուղերձում։
Նա հայտարարել է, որ հիասթափված է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի ելույթից։
«Պատերազմի ժամանակ չեզոքություն չկա»,- ասել է Զելենսկին։