Արման Մկրտչյանը՝ «Վանի» խաղացող
Սպորտ
23-ամյա պաշտպան Արման Մկրտչյանը միացել է Չարենցավանի «Վանին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մրցաշրջանի աշնանային հատվածը նա անցկացրել է «Արարատում»՝ մասնակցելով 19 հանդիպման։
Անցած մրցաշրջանում Արման Մկրտչյանը «Նորավանքի» հետ նվաճել է Հայաստանի գավաթը։
Մկրտչյանը 16 տարեկանում հրավիրվել է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական, իսկ 19 տարեկանում՝ Մ-21 հավաքական։