Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դի Աստղագուշակ՝ մարտի 25-ի համար Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա․ Տիգրան Աբրահամյան Պահք. օր 34. Օրվա խորհուրդ «Հրապարակ». «Ձկան խանութի» հարեւանությամբ անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի «Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության «Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա «Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից 

Ներողություն եմ խնդրում հրեշավոր հրդեհի զոհ գնացածների ծնողներից. արևը ծագելու է, գարունը գալու է. Փաշինյան

Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հրապարակել Բանակի օրվա առթիվ.

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ,

Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի:

Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ:

Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:

Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է:

Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա:

Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն:

Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը:

Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:

2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում:

Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ:

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների:

Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները:

Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը:

Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:

Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դիԱստղագուշակ՝ մարտի 25-ի համարԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՔարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա․ Տիգրան ԱբրահամյանՊահք. օր 34. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ձկան խանութի» հարեւանությամբ անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա«Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից«Փաստ». ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը գերակտիվացել է«Փաստ». Ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված«Ժողովուրդ». Խիստ նկատողություն՝ պատգամավորներին49-ամյա Հայդի Քլումը ներկայացել է առանց ներքնազգեստի թափանցիկ զգեստով (ֆոտոշարք)Բլոգերը կռվել է կատաղած կապիկների հետ՝ որդուն փրկելու համար (տեսանյութ)Հայտնի է դարձել «Յուվենտուս»-ի հետ Ռոնալդուի գաղտնի համաձայնագրի մասինԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը Մեծ Բրիտանիան և Չեխիան վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների համարՋերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից. ԿԳՄՍ նախարար ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Աշխարհի ամենաերկար մորուք ունեցող տղամարդը երկրորդ անգամ գերազանցել է սեփական ռեկորդը (տեսանյութ)ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ ՊենտագոնԱրցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․ հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ «Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ ՄեդվեդևՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է Սյունիքում ՔՊ-ականների միջև «մենամարտերը» շարունակվում ենՀայաստանի ազգային հավաքականի վերջին մարզումը Թուրքիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանին․ իրանցի լրագրողՎրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում (տեսանյութ) Մարտունու շրջանում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆԳրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին Փաշինյանը ճիշտ է ասում, բայց միգուցե ի՞նքն է հինգերորդ շարասյունն ուղղորդել. Սերժ Սարգսյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱՄՆ-ում բանտարկյալներն ատամի խոզանակի միջոցով փախել են բանտից Ադրբեջանը կեղծ թեզերով փորձում է թիրախավորել նաեւ Արցախի միջհամայնքային ճանապարհները. ԱՀ ՏԿԵՆ Մեր ժամանակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց ժամանակ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր մոտ․ Սերժ Սարգսյան Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետԵրեւանում BMW-ի եւ մոպեդի բախման հետեւանքով 2 հոգի մահացել է. նրանք ավտոբուսի տակ են հայտնվել «Նախկինների» ճամբարից ՔՊ տեղափոխված Արենիի համայնքապետը պարապուրդի է մատնվածՄակրոնը հայտարարել է Չինաստան այցելելու մտադրության մասինԵրևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք» Նեթանյահուն հետաձգել է այցը Լոնդոն, քանի որ օդաչուները հրաժարվել են իրականացնել չվերթը․ Telegraph Լկտի սուտ է, ձեռք ենք բերել S300-ներ, հեռահար հրթիռներ, հարյուրից ավելի զրահատեխնիկա ու «Իսկանդեր». Սերժ Սարգսյան
Ամենադիտված