ԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign Policy Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցում Իսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.am ԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրա Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան 

Սա այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի շահերը համընկնում են. Վարդանյանը՝ France TV-ին

Արտաքին Քաղաքական

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը՝ «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը.

France TV  -Պարոն Վարդանյան, կնկարագրեք ինչպիսի՞ն է իրավիճակը։

Ռուբեն  Վարդանյան - Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք հնարավորություն Արցախից դուրս գալու: Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև չկա գազ, էլեկտրաէներգիան սահմանափակ է՝ օրական ընդամենը մի քանի ժամ։ Մենք ունենք որոշ պարենի պաշարներ, որ բաժանում ենք կտրոններով, սակայն ցուրտ է, ձմեռ է, և իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար։

France TV - Համաձա՞յն եք սա էթնիկ զտում անվանել։

Ռուբեն  Վարդանյան - Սա հստակ էթնիկ զտման և բռնի տեղահանման քաղաքականություն է։ Հարցը նրանում է, որ մեզ ուզում են զրկել մեր երկրում ապրելու իրավունքից։ Բայց Արցախը մեր պատմական ժառանգությունն է։ Մենք իրավունք ունենք ապրել այնտեղ, որտեղ հայերը սերունդներով ապրել են հազարամյակներ շարունակ։ Իսկ նախագահ Ալիևը պարզ ասել է, որ տեսնում  է Արցախն առանց  հայերի․ ով ուզում է հեռանալ, թող հեռանա։ Սա անընդունելի է, քանի որ սա ոչ միայն էթնիկ զտում է, այլև նախազգուշացում, թե թույլ չենք տա, որ հայերը մնան Արցախում իրենց սեփական մշակույթով, ավանդույթներով, չեն ուզում ընդունել, որ հայերը տարբերվում են, ունեն իրենց սեփական արժեքներն  ու օրենքները։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Սա բացարձակ խախտում է մեր ինքնորոշման իրավունքը` էթնիկ զտման սպառնալիքով։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ իրենց սեփական ժողովրդի իրավունքները խախտվում են, մի երկիր, որտեղ 45 տարի շարունակ մեկ ընտանիք է վերահսկում, մի երկիր, որտեղ մարդիկ աղքատ են և միայն հարուստների մի փոքր խումբ է վերահսկում նավթից և գազից ստացվող ամբողջ եկամուտը, մեզ թելադրում է, թե ինչպես մենք պետք է ապրենք իրենց վերահսկողության տակ։ Սա անընդունելի է։

France TV  -Պարոն Վարդանյան, Եվրոպան դիտորդական առաքելություն է ուղարկել։ Արդյո՞ք դա ինչ-որ բանի սկիզբն է, որ Դուք ակնկալում էիք միջազգային հանրությունից։

Ռուբեն  Վարդանյան -Նրանք առաքելությունը Հայաստանի սահման են ուղարկել, ոչ թե Արցախ։ Ես եվրոպացիների, Ռուսաստանի և մյուս երկրների առաքելությունը տեսնում եմ մեզ համար օդային միջանցք բացելու մեջ։ Կարևորագույն առաքելությունը և մեզ օգնելու քայլը կլինի օդային ճանապարհը, որը թույլ կտա, որ մարդասիրական փոխադրումներ իրականացվեն դեպի Ստեփանակերտ: Հակառակ դեպքում մենք միշտ Ադրբեջանի կողմից վերահսկվող ցամաքային ճանապարհով սնունդ և այլ անհրաժեշտ բաներ ստանալու խնդիր կունենանք։

France TV  -Պարոն Վադանյան, այսօր այստեղ հավաքված լրագրողներից ոմանք այսօր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Դուք ֆրանսիական լուրերի ալիքով եք խոսում, ի՞նչ կցանկանաք ասել Էմմանուել Մակրոնին այս երեկո։ Ի՞նչ կցանկանաք հարցնել նրան։

Ռուբեն  Վարդանյան -Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին իսկապես հայ ազգի, Արցախի ժողովրդի կողքին լինելու համար։ Երկրորդը, ցանկանում եմ ասել, որ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկի նախագահ լինելու պատասխանատվությունն է հետևողականորեն ճնշում գործադրել մի երկրի վրա, որը չունի մարդու իրավունքների,  մարդասիրական արժեքների ընկալում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հարկավոր է, որ նախագահ Մակրոնը շարունակի ճնշումը և ներգրավի ողջ ֆրանսիական հանրությանը, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ չենք կարող անտարբեր լինել, որ պետք է ճնշում գործադրենք մի պետության վրա, որը չունի օրենք, ժողովրդավարություն։ Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը։ Սրան է ուղղված վերջին 35 տարիների մեր պայքարը, որը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման երաշխիքն է։

France TV  - Եթե չեմ սխալվում, Դուք ծագմամբ Ռուսաստանից եք։ Ասում են՝ կապեր ունեք Վլադիմիր Պուտինի հետ։ Ու՞ր է Ռուսաստանը։ Ռուսաստանն էր խաղաղություն պահողը։ 2020թ․ համաձայնագրով Ռուսաստանը պետք է խաղաղություն ապահովեր։ Արդյո՞ք պարոն Պուտինը չափազանց զբաղված է Ուկրաինայում, որ չի կարողանում ձեզ պաշտպանել, և արդյո՞ք դուք ինչ-որ բանի համար զղջում եք։

Ռուբեն  Վարդանյան - Ես ծնվել եմ Հայաստանում, իսկ մայրական կողմս Արցախից է։ Ես 20 տարի շարունակ Արցախում շատ ծրագրեր եմ իրականացրել։ Իմ որդին ծառայել է բանակում, իմ դուստրն ապրել է այստեղ։  Ես հպարտ եմ լինել հայ, ով հաջողությունների է հասել Ռուսաստանում։ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Բոլորս գիտենք, որ խաղաղապահները  մեծաթիվ չեն՝ 2000 հոգի, և սահմանափակ մանդատ ունեն կանգնեցնելու քաղաքացիական ակտիվիստներին, որոնք իրենց «էկոակտիվիստ» են անվանում։ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց Արցախում խաղաղության համար 2020թ․ նոյեմբերին, երբ փաստաթուղթը ստորագրվեց։

Ես հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է և  շատ տարբեր շահեր հետապնդող կողմեր կան։ Սակայն հավատում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներ են, կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ոչ թե առանձին-առանձին, այլ միասին։ Որովհետև ես հավատում եմ, որ սա այն խնդիրն է, երբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի պես մեծ երկրների շահերը համընկնում են․ փրկել ժողովրդավարությունը, փրկել իրենց սեփական հողի վրա հազարամյակներ ապրող փոքր ազգին։ Ուստի ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա։

France TV  -Դուք Վլադիմիր Պուտինի հետ խոսու՞մ եք։ Դուք Ռուսաստանի նախագահին հասանելիություն ունե՞ք։ Ի՞նչ է նա ասում այս իրավիճակի հետ կապված։

Ռուբեն  Վարդանյան - Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն  պարենի, էլեկտրաէներգիայի սղություն։ Ես իմ ժողովրդի հետ եմ, ովքեր 35 տարի շարունակ իսկապես պայքարում են անկախության համար։ Եվ ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ եմ։ Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ, որպես պետական նախարար, լինեմ իմ ժողովրդի հետ։

Հաղորդումը հնարավոր է դիտել այստեղ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանա65-ամյա Շերոն Սթոունը կիպ զգեստով ցուցադրել է իր կազմվածքըԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign PolicyՔիմ Քարդաշյանի նախկին սիրելին բացահայտել է, թե քանի ընկերուհի է ունեցել վերջին 10 տարիների ընթացքումԵմենցի միլիարդատիրոջ որդին 15 տարի անց խոստովանել է, որ կապ ունի ուսանողուհու մահվան հետԱյս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցումԻսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենումVAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.amԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրաԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետPlus-size երգչուհի Լիզոն լողազգեստով ցուցադրել է կազմվածքըՄահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում ՈւկրաինանԱրարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի գնումներն ու «ձեռքբերումները»՝ ՏԻՄ ընտրություններից հետոՌիզ Ուիզերսփունին լուսանկարել են առանց ամուսնական մատանու (լուսանկարներ)Ձերբակալվածների պահման վայր էի գնացել` հանդիպելու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ. Տիգրան ԱբրահամյանՈւրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը. Արայիկ ՀարությունյանՇուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆՀայաստանի մի քանի քաղաքներում տեղում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է Զենդայան և Թոմ Հոլանդը միասին մեկնել են ՀնդկաստանԹուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին Ինչ ունեցվածք են հայտարարագրել Մեծամորի ավագանու ՔՊ-ական անդամներըՀամլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն «Տույի» սպանության գործով դատարան ժամանած նախկին ֆուտբոլիստ Մանուչարյանին ստուգեցին մետաղորսիչով․ Shamshyan.com Գլենդելի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Գլենդելում հակահայկական թռուցիկներ բաժանելը Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Զախարովան շնորհավորել է Զելենսկուն Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)Բրիթնի Սփիրսի ամուսինն արձագանքել է ամուսնալուծության մասին լուրերինՇվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզումՄոնիկա Բելուչիի դուստրը լուսանկարվել է լողազգեստովՀայ մարզիկները Թուրքիայում ոսկե և արծաթե մեդալ են նվաճել Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ Մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ում տորնադոյի պատճառով՝ ավելի քան 600 մարդ է տուժել (լուսանկարներ)Միաժամանակ կրակոցներ են արձակվել և՛ հակառակորդի կողմից, և՛ ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև․ ՔԿԿհորդորեի մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել․ Մելիքյանը՝ ՔԿ մամուլի խոսնակինԵս դեռ ողջ եմ. Հռոմի պապԴադարեցվել են Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները90 մլն եվրո՝ Վեդիի ջրամբարի կառուցման համար (տեսանյութ)Աննա Հակոբյանը ներկա է եղել 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձինՓակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Գլինկա տանող ճանապարհահատվածըՈգևորվելով իրենց անպատժելիությունից՝ քպ-ականները սկսել են նախաքննական մարմիններին ուղղորդել
Ամենադիտված