Հունվարի 28-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակ 5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Մ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ Ա․ Ք․-ն (ծնված 2001 թ․), Լ․ Մ․-ն (ծնված 2001 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Kia Sorento-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը. կան տուժածներ

Այս թեմայով
VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է
Դիլիջանի ոլորաներում ավտոմեքենան 4-5 մետր սահելով հայտնվել է ձորակում
ՃՏՊ՝ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ
Արձակուրդում գտնվող բրիտանացին աղջկա պատճառով վիճել է ընկերոջ հետ և մխրճվել հետիոտների ամբոխի մեջ (տեսանյութ)
Պարեկները վթարի վայրում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա տղային տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 90 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 9 մարդ
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 5 վիրավոր
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Ավտովթար Ստեփանակերտում․ 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց









