ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ Թուրքիային ջրային ճգնաժամ են կանխատեսել․ ԶԼՄ Փաշինյանն աչք է փակո՞ւմ թիմակիցների՝ իրենց օրենքից վեր դասելու վրա ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր Ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել սննդի պակասի լուրջ խնդիրները․ ԱՀ ԱԳՆ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ Նոր մանրամասներ՝ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից ԱՊՀ երկրների ՆԳ նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն Մոսկվայում Ինչ ունեցվածք են հայտարարագրել և ինչով են հայտնի Արմավիր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամները Հրդեհ Երևանի Չեխովի փողոցում 

Փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում․ կհստակեցվեն գործատուների և աշխատողների հարաբերությունները

Հասարակություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Ըստ այդմ՝

առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։ Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները․ ի տարբերություն գործող կարգավորումների, որում տրված չէ գործատուին հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով, նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։

աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։ Ընտանիքի անդամների համար ևս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։

աշխատողի հանգստի ապահովման՝ Օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ նախատեսվում է, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։ Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:

աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք:

առաջարկվում է վերանայել նաև աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։ Այդ հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում աշխատողը խախտել է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին կանոնները, որի հետևանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև, երբ աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ և իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը:

հստակեցվում են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները։ Մասնավորապես, նախատեսվում է վերանայել և կրճատել աշխատող երեխաների աշխատանքային ժամերի տևողությունները և հստակ սահմանվել, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ  նվազեցնելու իր աշխատաժամանակը,

վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը։ Մասնավորապես, հանվել է երեխային կրծքով կերակրելու պայմանը և նախատեսվել, որ բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ, կես ժամից ոչ պակաս տևողությամբ լրացուցիչ ընդմիջում է տրամադրվում մինչև երկու տարեկան երեխա ունեցող կնոջը՝ այդ ընդմիջումների տևողությունը պայմանավորելով միայն երեխայի տարիքով, այլ ոչ թե նաև երեխային կերակրելու հանգամանքով։ Միաժամանակ հարկ է նկատել, որ նշված կարգավորումը նախատեսող դրույթում մեծացվել է նաև երեխայի տարիքային շեմը մեկուկես տարեկանի փոխարեն՝ երկու տարեկան։

նախատեսվում են կարգավորումներ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների, աշխատավարձից պահումների և գանձումների դեպքերի, աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի, աշխատանքային հարաբերություններում բռնության կամ ոտնձգության հասկացության սահմանման, ինչպես նաև  իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների վերաբերյալ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավստրալուհին նիհարել է 100 կիլոգրամով՝ բորտուղեկցորդուհի դառնալու համար (լուսանկարներ)ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ Թուրքիային ջրային ճգնաժամ են կանխատեսել․ ԶԼՄՓաշինյանն աչք է փակո՞ւմ թիմակիցների՝ իրենց օրենքից վեր դասելու վրաՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցերՏղամարդը մեղադրվում է պիցցայի կտորով կնոջ դեմքին հարվածելու մեջՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները ծանոթացել են զորամասի պատմությանը Ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել սննդի պակասի լուրջ խնդիրները․ ԱՀ ԱԳՆՇուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆՆոր մանրամասներ՝ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցԱՊՀ երկրների ՆԳ նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն Մոսկվայում Շառլ Միշելը կասկածվում է անհիմն ծախսեր կատարելու մեջ․ PoliticoԻնչ ունեցվածք են հայտարարագրել և ինչով են հայտնի Արմավիր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամներըՀրդեհ Երևանի Չեխովի փողոցում Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում, փոխարինում ենք նոր սակուրաներով. Ավինյան Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com Մոսկվայի բնակչին բերման են ենթարկել մզկիթի շինհրապարակում խոզի գլուխ թաղելու կասկածանքովՇուշիի պես շեն քաղաքը իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար․ Ռուբեն ՎարդանյանԼինդսի Լոհանը խարդախության գործով մեղադրյալ է դարձել Հայ խորհրդարանականները Կիպրոսում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բրազիլական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար. Քերոբյան Հայաստան-Թուրքիա. հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել․ ArmSport Նյու Յորքում հարձակվել են Ուգանդայի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա, կա վիրավորԹուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունըԱնահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում քննարկել է բժշկական օգնության որակի և հասանելիության ապահովման հարցեր 33-ամյա տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է Իրանի Մեջլիսի փոխնախագահը զգուշացրել է ԲաքվինՊետք է պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները. Արմեն Գևորգյան Ալեն Սիմոնյանը մեկնում է Գերմանիա «Ադրբեջանին պետք է պաշտպանել»․ ԲլինքենՄրգավետ բնակավայրի ղեկավարը կեղծ դիպլոմ է ձեռք բերել և օգտագործել․ նրան մեղադրանք է առաջադրվել «Ժամանակին, երբ Մաշտոցի պուրակում մի թուփ էր կտրվում, ՔՊ ներկայիս շայկան պառկում էր թփի տակ». Զոհրաբյան Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման համար շենք-շինությունների կառուցապատման տարածք Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին. ՓաշինյանՊՎԾ-ն 6 ԲԿ-ներում ընդհանուր 542 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել Դոլարն ու եվրոն թանկացել են Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ ֆոնդային բորսայի նախաձեռնություններին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մարտի 26-ին սպասվում են նոր ընտրություններ Եթե վաղը երեք կետի համար Սուրմալուն չբացեն, փողոցները փակում ենք․ սաղիս գործին խփում են Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են Թող նրա տաղավարը փակեն, ով խնդիր ունի․ դիտմամբ չեն գալիս Տեսչական մարմնից, գիտեն՝ թերություն չկա Միջադեպ՝ Աղավնաձորի շուկայում. ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը կալանավորվել է 10 օր ա՝ շուկան փակ ա, ոչ մեկը չի հարցնում՝ ինչո՞վ ես հաց առնում․ հա՛մ վարձ ենք տալիս, հա՛մ հիփոթեք 41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում Մենակ էթալ-գալու հավայի փող ենք տալիս․ ժամը երեքից սպասում ենք՝ տեսչական մարմինը գա, Սուրմալուն բացի Վարդան Մինասյանը վրացական ակումբ կգլխավորիՉենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները օրական 1.9 մլն դոլար է Զախարովան` Սյունիքում Ադրբեջանի կողմից ռուս զինծառայողների վրա կրակելու միջադեպի մասին Օտարերկրացին իմացել է, որ մայրը մահացել է, և փորձել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից
Ամենադիտված