Պաշտոնական․ Գորդոնը տեղափոխվեց Նյուքասլ
Սպորտ«Նյուքասլ» հայտարարել է «Էվերթոնի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնին ձեռք բերելու մասին: Ակումբի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել։
Ըստ լրագորղ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերը «կաչաղակների» համար արժեցել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ, ևս 5 միլիոնը նախատեսված է բոնուսների տեսքով,-հայտնում է armsport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։