«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումներ է հրավիրել
Քաղաքական
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:
Լսումները կկայանան փետրվարի 3-ին` ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։