Կանձրևի․ օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է Անի Քոչարի երկրորդ երեխայի սեռը Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Եվրո-2024. Հայաստանի հավաքականի կազմը Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր 18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է Փաշինյանը գնացել է Անկարա, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի․ պատգամավոր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն 

Հրաչյա Սարգսյանի մեկամյա գործունեության ընթացքում արձանագրված սկանդալներն ու «մութ կետերը»

Վերլուծական

Վերջին մեկ տարվա ընթացքում մամուլում պարբերաբար հրապարակումներ էին հայտնվում կապված Երևանի քաղաքապետարանում արձանագրված այս կամ այն խախտումների հետ: Այդ հրապարակումների մի մասը ուղեկցվում էր ապացույցներով, իսկ մյուսը մասը հարցեր էր առաջացնում, որոնց պատասխանները հանրությունը այդպես էլ չի ստացել: Սակայն, փաստացի տվյալները բավարար էին, եթե միանգամից երկու կառույց՝ ՄՊՀ-ն և ՊՎԾ-ն, ուսումնասիրություններ էին սկսել Երևանի քաղաքապետարանում:

Դիցուք՝ մամուլը օրեր առաջ գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի: Պատճառը 2021 և 2022 թվականներին ավտոբուսների ձեռքբերման գործընթացն է, ինչը շատ հարցեր է առաջացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ:

Ըստ հանձնաժողովի՝ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնք կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Բացի այս, արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարողի հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:  Հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Քաղաքապետարանը տրամադրել է ոչ ամբողջական տեղեկություն, բայց, չնայած դրան, հանձնաժողովը որոշել է կասեցնել հարուցված վարույթը: Սակայն, մամուլը համառորեն գրում է, որ  առաջիկայում վերսկսելու է վարույթը: 

Բացի այդ, Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են հանդիսացել Ծառայության կողմից ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների հիման վրա կատարված վերլուծությունները։ Մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ Ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56.488.732.400 ՀՀ դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6.213.760.500 ՀՀ դրամ, մինչդեռ 2011-2021թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.213.760.500 ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: 

Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել` Ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է  նաև 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն, որի  արդյունքում հայտնաբերվել էին շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ։ Ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Ընդամենը վերջերս էլ Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր մի շարք խախտումների, որոնք տեղ են գտել Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Ըստ նրա՝ շինաշխատանքների մրցույթներն արվում են առանց նախագծի և նախահաշվի մրցույթների:

Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ի նիստում նվիրաբերություն ընդունելու մասին որոշում ընդունեց. Երևան քաղաքին նվիրաբերվեց 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 հատ մոխրաման, որոնք տեղադրվել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում: Նվիրաբերողն էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» և «Նոյ ինվեստ գրուպ» ընկերություններն էին: Հիշելով հայտնի Կամազների պատմությունը` ակամայից ինքդ քեզ հարց ես տալիս՝ իսկ ինչի՞ դիմաց է այս անգամ Ալեքսանյանն այսչափ առատաձեռն գտնվել:

Սա ընդամենը մի փոքր մասն է այն հրապարակային արված հայտարարությունների, որոնք վկայում են այն մասին, որ քաղաքապետարանում, ամեն դեպքում, այնքան էլ ամեն բան մաքուր չէ, որքան փորձում են ներկայացնել քաղաքային իշխանությունները: Անգամ, եթե գործ չունենք բացահայտ կոռուպցիոն դրվագների հետ, ապա վերը նշված հարցերը ունեն պարզաբանման կարիք, որպեսզի հանրության և հատկապես՝ երևանցիների մոտ չստեղծվի տպավորություն, որ քաղաքը կառավարվում է նախկին բարքերի լավագույն ավանդույթներով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կանձրևի․ օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է Անի Քոչարի երկրորդ երեխայի սեռը Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվ հասել է 300-ի (լուսանկարներ, տեսանյութ)Եվրո-2024. Հայաստանի հավաքականի կազմը Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր 18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է Փաշինյանը գնացել է Անկարա, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի․ պատգամավոր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ Հայ Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը Գունավոր մետաղների գներԱբովյան քաղաքում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ Զոհվել է 238 մարդ, ավելի քան 600 հոգի վիրավորվել է. «Հնդկական երկաթուղիներ» Նավթի գներն աճել են6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը կմասնակցեն աշխարհի ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ. Փաշինյանը պատվավոր հյուրերի ցանկում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր Արցախի ՊԲ-ն կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն ԱյվազյանԻշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. պատգամավոր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик - Երևան Մինչև ժամը 18։00-ը կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Վթարավերականգնողական աշխատանքներ․ դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիայի որոշ հասցեների գազամատակարարումը Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Ո՞վ է երգչուհի Բրյունետի հայրը և ի՞նչ առնչություն է ունեցել քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործի հետ. Hayastan.news Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է«Փաստ». Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը «Հրապարակ». Նե վինավատայա յա. նախարարի պաշտոնը Գրիգոր Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ «Ժողովուրդ». Պետբյուջեի հաշվին շրջագայողը «Փաստ». Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների» «Հրապարակ». Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել «Ժողովուրդ». Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում «Փաստ». Բաբայանը փակուղում է հայտնվել «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. ՔՊ-ականները սպասում են «Փաստ». «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները» «Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար. ինչ է կատարվում Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվելBalenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարովԱդրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Հրահանգել եմ հեռացնել ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները․ Ալեն ՍիմոնյանՁեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. ավարտվեց փոխվարչապետերի հանդիպումը
Ամենադիտված