Բռնաբարության մեջ մեղադրվող Դանի Ալվեսի կինը ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները
Sport

Բռնաբարության մեջ մեղադրվող բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը՝ Ջոանա Սանսը սոցցանցերից ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզիկը խոստովանել է, որ դավաճանել է իր կնոջը։ Սկզբում Սանսը պաշտպանում էր ամուսնուն, բայց հետո որոշել է ջնջել նկարները, երբ խաղացողը խոստովանական ցուցմունք է տվել։ Հարկ է նշել, որ մեքսիկական Pumas ակումբը խզել է պայմանագիրը Ալվեսի հետ ձերբակալման օրը։
39-ամյա Դանի Ալվեսը ձերբակալվել է հունվարի 20-ին։ Մարզիկին սպառնում է չորսից 12 տարվա ազատազրկում։
Ալվեսը դարձել է Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել այս երկրների ազգային գավաթները։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա երկու անգամ հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթը և Ամերիկայի գավաթը, ինչպես նաև դարձել է Օլիմպիական խաղերի և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։