Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը
ArmeniaՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը փետրվարի 6-9-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն), որտեղ կմասնակցի հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին 2023 թվականի փետրվարի 6-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն)՝ հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։