Porsche Cayenne-ը Երևանում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնք եղել են նախկին դատապարտյալ 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, գնացքների միջակայքը՝ 8,5 րոպե ԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign Policy Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցում Իսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.am ԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրա 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է:  2019թ. օգոստոսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ՝ 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել էր Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018թ. հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել էր ԱԳ նախարարի տեղակալ։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Համայնքի ազգային կյանքը խթանելու, ավստրիահայ երիտասարդ սերնդին օժանդակելու, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գաղթօջախների հետ կապեր հաստատելու նպատակով Ավստրիայում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ և միություններ, ինչպես օրինակ՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1910/1960 թթ.), Հայ ուսանողական և երիտասարդական միությունը (հիմն.՝ 1921/1960 թթ.), Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը (հիմն.՝ 1974թ.), Հայաստան համահայկական հիմնադրամի «Ավստրիայի միասնականություն» տեղական մարմինը (հիմն.՝ 1992թ.), Հայ մարմնակրթական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1989թ.), «Արարատ» հայկական մարզական միությունը (հիմն.՝ 1983/2009 թթ.): Դեսպանատան պաշտոնական կայքում բացակայում է տեղեկությունը առ այն, թե նշանակումից ի վեր համայնքային կառույցների հետ ինչ համագործակցություն է հաստատել դեսպան Պապիկյանը: Տպավորություն է, որ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրել են զուտ սիմվոլիկ նշանակություն:
 
Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Այստեղ էլ պետք է փաստենք դեսպանատուն-եկեղեցի կապի զուտ արարողակարգային բնույթը: Դիցուք՝ ապրիլի 24-ին դեսպանը մասնակցել է  Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայկական հրապարակում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգին: Դրանից առաջ էլ  դեսպանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին։
 
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս մասով դեսպան Պապիկյանը փոքր-ինչ ավելի ակտիվ է: Կարելի է առանձնացնել Արմեն Պապիկյանի այցը Ֆորարլբերգի դաշնային երկրամաս, որտեղ վերջինս հանդիպումներ է անցկացրել երկրամասի ղեկավար Մարկուս Վալլների /Markus Wallner/, երկրամասի դաշնային խորհրդարանի նախագահ Հարալդ Զոնդերեգգերի հետ: Կարևոր հանդիպումների շարքից էր նաև Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի (Andrej Danko) հետ:
 
Հանրային դիվանագիտությունը դեսպան Պապիկյանի մոտ, ըստ երևույթին, կաղում է:  Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը առավելապես հիշեցնում է ԱԳՆ կամ կառավարության պատի թերթ, այստեղ գրեթե բացակայում է որևէ հիշատակում առ այն, թե ինչով է զբաղված եղել դեսպան Վիրաբյանը՝ 44-օրյա պատերազմից, նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիայից հետո: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն ԱԳՆ ռելիզները:

Ուշագրավ է նաև դեսպանատան ֆեյսբուքյան էջի անդրադարձը Լաչինի միջանցքի փակմանը, տարածված հայտարարության մեջ Արցախը անվանվում է ինքնահռչակ հայկական ինքնավար շրջան:

Արդյո՞ք դեսպանատունը իսկապես համաձայն է այս ձևակերպման հետ, թե գործ ունենք վրիպման հետ, որը, սակայն, կարող է լուրջ հարված հասցնել հայկական երկու պետությունների շահերի առաջ մղմանը:

Բացի այդ, Ավստրիայում ՀՀ դեսպանատունը իր պաշտոնական էջում կիսվել է տեղեկությամբ, առ այն, որ ֆրանսիացի նշանավոր հասարակական և քաղաքական գործիչները կոչ են արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը և սատար կանգնել Հայաստանին: Իսկ ի՞ նչ է արել դեսպան Պապիկյանը, որպեսզի նման հայտարարությամբ հանդես գան դիցուք՝ ավստրիացի նշանավոր հասարակական -քաղաքական գործիչները:

Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ չնայած Ավստրիայում առկա բավական կուռ և կազմակերպված համայնքին և գործունյա համայնքային կառույցներին՝ վերջիններիս հետ դեսպանատան կոմունիկացիան բավական թույլ է, նույնը կարելի է ասել ավստրիական իսթեբլիշմենթի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կապերի մասին: 

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Porsche Cayenne-ը Երևանում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ, 2 վիրավոր, որոնք եղել են նախկին դատապարտյալ Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում շչակ է գործարկվելու Դիմացը կիրակի է, ու, ավանդույթի համաձայն, սատանան նոր թեմա է շրջանառում. Գեղամ Մանուկյան Լրացավ ՀՀԿ-ի հիմնադրման 33-ամյակը. մեր պահպանողականությունը ապագայատենչ է. Արտակ Զաքարյան 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, գնացքների միջակայքը՝ 8,5 րոպե Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է, Սարավան-«Զանգեր» ճանապարհին՝ նաև մերկասառույց Օրվա խորհուրդՕդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանաՕրվա աստղագուշակ65-ամյա Շերոն Սթոունը կիպ զգեստով ցուցադրել է իր կազմվածքըԱՄՆ-ն ժամանակին չհասկացավ, թե որքան կարևոր է Ուկրաինան Ռուսաստանի համար․ Foreign PolicyՔիմ Քարդաշյանի նախկին սիրելին բացահայտել է, թե քանի ընկերուհի է ունեցել վերջին 10 տարիների ընթացքումԵմենցի միլիարդատիրոջ որդին 15 տարի անց խոստովանել է, որ կապ ունի ուսանողուհու մահվան հետԱյս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Երևանի մետրոպոլիտեն ՊԲՀՖ հրավերով Հայաստան են ժամանել մեքսիկացի պատգամավորներ Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե թուրք ընդդիմադիրները հանդիպում են ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող հյուրանոցումԻսրայելում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենումVAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.amԱՄՆ-ում համերգի ժամանակ թատրոնի տանիքը փլուզվել է հանդիսատեսի վրաԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին և փոխհատուցում պահանջել Մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք. Աննա Հակոբյան Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Մակրոնի հետPlus-size երգչուհի Լիզոն լողազգեստով ցուցադրել է կազմվածքըՄահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում ՈւկրաինանԱրարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի գնումներն ու «ձեռքբերումները»՝ ՏԻՄ ընտրություններից հետոՌիզ Ուիզերսփունին լուսանկարել են առանց ամուսնական մատանու (լուսանկարներ)Ձերբակալվածների պահման վայր էի գնացել` հանդիպելու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հետ. Տիգրան ԱբրահամյանՈւրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը. Արայիկ ՀարությունյանՇուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆՀայաստանի մի քանի քաղաքներում տեղում է ձյուն․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է Զենդայան և Թոմ Հոլանդը միասին մեկնել են ՀնդկաստանԹուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին Ինչ ունեցվածք են հայտարարագրել Մեծամորի ավագանու ՔՊ-ական անդամներըՀամլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն «Տույի» սպանության գործով դատարան ժամանած նախկին ֆուտբոլիստ Մանուչարյանին ստուգեցին մետաղորսիչով․ Shamshyan.com Գլենդելի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Գլենդելում հակահայկական թռուցիկներ բաժանելը Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Զախարովան շնորհավորել է Զելենսկուն Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից (լուսանկարներ)Բրիթնի Սփիրսի ամուսինն արձագանքել է ամուսնալուծության մասին լուրերինՇվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզումՄոնիկա Բելուչիի դուստրը լուսանկարվել է լողազգեստովՀայ մարզիկները Թուրքիայում ոսկե և արծաթե մեդալ են նվաճել Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ Մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման աշխատանքներ են տարվում
Ամենադիտված