Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Շատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ․ Մխիթարյան Երկրաշարժ՝ Հայաստանում Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Շտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն Չելյաբինսկում փլուզվել է մարդկանցով լի պատշգամբը Ուկրաինական Սու-27 կործանիչի կործանման նախնական պատճառը հայտնի է Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր «Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է:  2019թ. օգոստոսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ՝ 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել էր Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018թ. հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել էր ԱԳ նախարարի տեղակալ։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Համայնքի ազգային կյանքը խթանելու, ավստրիահայ երիտասարդ սերնդին օժանդակելու, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գաղթօջախների հետ կապեր հաստատելու նպատակով Ավստրիայում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ և միություններ, ինչպես օրինակ՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1910/1960 թթ.), Հայ ուսանողական և երիտասարդական միությունը (հիմն.՝ 1921/1960 թթ.), Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը (հիմն.՝ 1974թ.), Հայաստան համահայկական հիմնադրամի «Ավստրիայի միասնականություն» տեղական մարմինը (հիմն.՝ 1992թ.), Հայ մարմնակրթական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1989թ.), «Արարատ» հայկական մարզական միությունը (հիմն.՝ 1983/2009 թթ.): Դեսպանատան պաշտոնական կայքում բացակայում է տեղեկությունը առ այն, թե նշանակումից ի վեր համայնքային կառույցների հետ ինչ համագործակցություն է հաստատել դեսպան Պապիկյանը: Տպավորություն է, որ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրել են զուտ սիմվոլիկ նշանակություն:
 
Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Այստեղ էլ պետք է փաստենք դեսպանատուն-եկեղեցի կապի զուտ արարողակարգային բնույթը: Դիցուք՝ ապրիլի 24-ին դեսպանը մասնակցել է  Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայկական հրապարակում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգին: Դրանից առաջ էլ  դեսպանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին։
 
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս մասով դեսպան Պապիկյանը փոքր-ինչ ավելի ակտիվ է: Կարելի է առանձնացնել Արմեն Պապիկյանի այցը Ֆորարլբերգի դաշնային երկրամաս, որտեղ վերջինս հանդիպումներ է անցկացրել երկրամասի ղեկավար Մարկուս Վալլների /Markus Wallner/, երկրամասի դաշնային խորհրդարանի նախագահ Հարալդ Զոնդերեգգերի հետ: Կարևոր հանդիպումների շարքից էր նաև Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի (Andrej Danko) հետ:
 
Հանրային դիվանագիտությունը դեսպան Պապիկյանի մոտ, ըստ երևույթին, կաղում է:  Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը առավելապես հիշեցնում է ԱԳՆ կամ կառավարության պատի թերթ, այստեղ գրեթե բացակայում է որևէ հիշատակում առ այն, թե ինչով է զբաղված եղել դեսպան Վիրաբյանը՝ 44-օրյա պատերազմից, նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիայից հետո: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն ԱԳՆ ռելիզները:

Ուշագրավ է նաև դեսպանատան ֆեյսբուքյան էջի անդրադարձը Լաչինի միջանցքի փակմանը, տարածված հայտարարության մեջ Արցախը անվանվում է ինքնահռչակ հայկական ինքնավար շրջան:

Արդյո՞ք դեսպանատունը իսկապես համաձայն է այս ձևակերպման հետ, թե գործ ունենք վրիպման հետ, որը, սակայն, կարող է լուրջ հարված հասցնել հայկական երկու պետությունների շահերի առաջ մղմանը:

Բացի այդ, Ավստրիայում ՀՀ դեսպանատունը իր պաշտոնական էջում կիսվել է տեղեկությամբ, առ այն, որ ֆրանսիացի նշանավոր հասարակական և քաղաքական գործիչները կոչ են արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը և սատար կանգնել Հայաստանին: Իսկ ի՞ նչ է արել դեսպան Պապիկյանը, որպեսզի նման հայտարարությամբ հանդես գան դիցուք՝ ավստրիացի նշանավոր հասարակական -քաղաքական գործիչները:

Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ չնայած Ավստրիայում առկա բավական կուռ և կազմակերպված համայնքին և գործունյա համայնքային կառույցներին՝ վերջիններիս հետ դեսպանատան կոմունիկացիան բավական թույլ է, նույնը կարելի է ասել ավստրիական իսթեբլիշմենթի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կապերի մասին: 

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Զելենսկին հուսահատության մեջ է․ վերլուծաբանՇատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ․ Մխիթարյան Երկրաշարժ՝ Հայաստանում Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար ԵՄ-ն և Ուկրաինան վախենում են, որ Թրամփը կարող է դուրս գալ բանակցություններից․ FTԱպրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Շտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն Չելյաբինսկում փլուզվել է մարդկանցով լի պատշգամբըՈւկրաինական Սու-27 կործանիչի կործանման նախնական պատճառը հայտնի էԱթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի«Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Ինչ են քննարկել Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղարըՀրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Երբ տեղի կունենա ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը Էլիտար շենքի 6-րդ հարկից ընկած աշխատակիցի կյանքը փրկել չի հաջողվել Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի. Քոչարյան Իսպանիայում արտակարգ դրություն Է հայտարարվելՄենք կվերականգնենք տարածաշրջանային միջանցքները․ Իրանի նախագահ (տեսանյութ) Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն Ռոբերտ Քոչարյանը խոսել է Արցախյան պատերազմների և վերջին պատերազմում կրած պարտության պատճառներ մասին Այսօր Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների «դատավարության» 28-րդ նիստը Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ (տեսանյութ)«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները «Անտանելի» Քեթի Փերին՝ երկրպագուների բուռն քննադատության կենտրոնումՀայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան Ստամբուլը հնարավորինս շուտ պետք է պատրաստվի երկրաշարժերին․ ԷրդողանՍամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Պուտինը երկարաձգել է Ռուսաստանում միգրանտների օրինականացման ժամկետըՋին Հեքմենի մահվան պաշտոնական պատճառը բացահայտվել էԱնհնար է հրապարակայնորեն քննարկել խաղաղության բոլոր ծրագրերը․ ՊեսկովՀանրության մեծ մասը ընտրել է Նիկոլին, լսում է Թաթուլին․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Իսրայելի պատվիրակությունը Կահիրեում է Գազայի շուրջ բանակցությունների համարԿիևը խոստովանել է իր մասնակցությունը գեներալ Մոսկալիկի սպանությանըՄադրիդի քաղաքապետը բանակից օգնություն է խնդրելԽաչատուր Սուքիասյանը լավ էլ գիտի՝ արցախցիները շատ զոհեր են տվել. նա ատելություն է քարոզում․ Բադասյան (տեսանյութ) Ուիլ Սմիթի նոր գաղտնի հարաբերությունները բուռն քննարկումներ են առաջացրել համացանցումԱպրիլի 28-ից մինչև մայիսի 2-ը Թեհրանում տեղի է ունենալու միջազգային, խոշորամասշտաբ ցուցադրություն, որը նվիրված է Իրանի արտահանման կարողությունների ընդլայնմանըԶախարովան մեկնաբանել է Կիևի խոստովանությունը՝ գեներալ Մոսկալիկի սպանության վերաբերյալ Պուտինի հայտարարած հրադադարը բարի կամքի դրսեւորում է․ Պեսկով Գյումրիում պարեկների են ծեծել Պակիստանը սպառնում է ՀնդկաստանինՈւկրաինայում առաջարկել են միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը (տեսանյութ)
Ամենադիտված