Նաոմի Քեմփբելը լուսանկար է հրապարակել դստեր հետ
Լուսանկարներ
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հազվագյուտ լուսանկար է հրապարակել մեկուկես տարեկան դստեր հետ։ Նա Instagram-ի բաժանորդների հետ կիսվել է համապատասխան նկարով։
52-ամյա Նաոմի Քեմփբելը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել ԱՄԷ-ում հանգստից։ Նա իր մեկուկես տարեկան դստեր հետ այցելել է Աբու Դաբիի Շեյխ Զայեդ Մեծ մզկիթ։ Հրապարակված նկարներում սուպերմոդելը շարֆով է, ընձառյուծի թիկնոցով և հարթ սանդալներով, իսկ նրա դուստրը՝ սպիտակ զգեստով և կոշիկներով։
2021 թվականի մայիսի 18-ին Նաոմի Քեմփբելը հայտարարեց իր դստեր ծննդյան մասին։ «Հրաշալի փոքրիկն ինձ որպես մայր ընտրեց: Հպարտ եմ, որ այս քաղցր հոգին հայտնվեց իմ կյանքում, բառեր չկան նկարագրելու այն հավերժական կապը, որ հիմա ունենք, իմ հրեշտակ։ Ավելի մեծ սեր չկա»,- գրել էր Քեմփբելը։


