Եգիպտոսի ԱԳ նախարարը Լավրովին է փոխանցել Բլինքենի ուղերձը

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Պարոն նախարարը փոխանցել է պետքարտուղար Բլինքենի ուղերձը։ Նա վերջերս այցելել Էր Կահիրե։ Ես դա հաստատում եմ»,-ասել է Լավրովը երեքշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով իր եգիպտացի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները։
Նախարարի խոսքով, «Ռուսաստանը միշտ պատրաստ է լսելու ցանկացած լուրջ, ես կընդգծեմ այս բառը, առաջարկ, որը միտված է հանգուցալուծելու ողջ ներկա իրավիճակը իր համապարփակ համատեքստում»։ «Այս առումով նախարարի միջոցով մենք հերթական անգամ հաղորդագրություն լսեցինք, որ «Ռուսաստանը պետք է դադարեցնի», «Ռուսաստանը պետք է հեռանա», և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։