Երևանի Գոգոլի փողոցում այրվել է ավտոմեքենա
Արտակարգ Պատահար
Հունվարի 31-ին, ժամը 20։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 20։50-ին։ Այրվել է կայանած «GAZel» մակնիշի ավտոքարշակի (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1985 թ․) դիմային հատվածը և մասամբ ջերմահարվել է ավտոքարշակի թափքին ամրացված «BYD» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ղ․) թափարգելը։
