«Հարի Փոթերի» աստղը սերիալի նկարահանման հրապարակում հինգ օր արյուն է միզել
Leisure34-ամյա Ռուպերտ Գրինթը հայտնել է, որ 5 օր շարունակ արյուն է միզել Apple TV+ սերիալի «Տուն՝ ծառայով» սերիալի նկարահանման հրապարակում՝ երիկամներում քարերի պատճառով։ «Հարի Փոթեր» ֆիլմաշարի աստղը GQ ամսագրին տված հարցազրույցում կիսվել է տհաճ հիշողությունով.
Երիկամների քարերի հետ կապված ցավը, ըստ դերասանի, իր երբևէ ապրած ամենավատ զգացողություններից է եղել։ Գրինթը պարզաբանել է, որ երիկամների քարերի լազերային ջարդման պրոցեդուրա է անցել, սակայն քարերի մի մասը խրվել է միզածորանի մեջ։ «Ուրեմն ստենտ դրեցին իմ միզածորանի մեջ: Հինգ օր արյուն էի միզում։ Հիմա վախենում եմ, որ դա նորից կրկնվի»,- խոստովանել է նա։
Գրինթը կարծում է, որ ջրազրկումն է եղել երիկամների քարերի պատճառը: